Ա. Մանուկյան. Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է
Հայտնի ձայնագրության հրապարակայնացումից հետո ԲԴԽ-ից ոչ թե հեռացել կամ հեռացվել է Գագիկ Ջհանգիրյանը, ոչ թե քրեական գործ է հարուցվել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ, ոչ թե «թավշյա» տղաներն ու աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներողություն են խնդրել հպարտ քաղաքացիներից՝ վերջիններիս խաբելու համար, այլ դադարեցվել են ԲԴԽ այժմ արդեն նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։
Չի բացառվում, որ նիկոլական դատաիրավական համակարգը հետապնդի Վարդազարյանին՝ ձայնագրություն անելու համար։ Քանզի Վարդազարյանը պետական գաղտնիք է հրապարակել։ Նա բացահայտել է Նիկոլ Փաշինյանի ներքին խոհանոցը։
Պարզվել է, որ Գագիկ Ջհանգիրյանը, ով համարվում է 1995թ․ խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի ընտրակեղծիքների մենեջերը, գործեր «կարող», գործեր «ջրող» ֆունկցիա ունի։
Հերթական անգամ պարզվել է, որ Նիկոլի խոսքերը՝ ժողովրդավարության, դատաիրավական համակարգի բարեփոխումների մասին, ստերի շարքից են։
Գագիկ Ջհանգիրյանը նիկոլենց խորհրդանիշն է։ Նիկոլագռզոյական կլանի ներկայացուցիչ, որը նաև խնամիական կապով է ներգրավված «թավշյա» խմբակի մեջ։ Այդ կլանը մի քանի օր գցեց-բռնեց ու որոշեց Հ1-ով մաքրել Ջհանգիրյանին։ Ստացվեց ավելի մեծ խայտառակություն։
Հանրայինով ցուցադրվող հարցազրույցի ժամանակ Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում միաժամանակ։
Եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա կարելի էր մի լավ զվարճանալ, բայց քանի որ մեզ մոտ է կատարվում նախորդ դարի 90-ականները հիշեցնող այս բեսպրեդելը, ստանում ենք ողբերգություն»։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին. Հաճելի պատմություններից չէ
- «Փաստ». Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան
- Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է․Վահե Եփրիկյան
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան
- Քրեական հետապնդում պետք է հարուցվի Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Ջհանգիրյանը եղել է դատական համակարգը քանդելու, ավերելու հեղինակը․ Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա