Էրմիտաժը մորատորիում է հայտարարել Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար
Պետական Էրմիտաժը մեկ տարվա մորատորիում է սահմանում Եվրոպայում և ԱՄՆ-ում ցուցահանդեսների համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է թանգարանը ВКонтакте սոցիալական ցանցի իր խմբում։
Միաժամանակ հիշեցվել է, որ Էրմիտաժի բոլոր ցուցանմուշները վերադարձել են Եվրոպայի ցուցահանդեսներից։ Առայժմ արտասահման ցուցանմուշներ չեն տարվելու։
rg.ru կայքը գրում է, որ 1990-ականներին թանգարանն արդեն մտցրել էր Ռուսաստանում ցուցադրությունների մորատորիում անվտանգության նկատառումներից ելնելով և բարձր ֆինանսական ռիսկերի պատճառով:
Այժմ ցուցահանդեսներն անցկացվում են Ռուսաստանի թանգարանի կենտրոններում՝ Կազանում, Եկատերինբուրգում, Օմսկում, Վիբորգում։ 2022 թվականի աշնանը կենտրոններում տեղի կունենա ցուցահանդեսների ավանդական փոփոխություն, որը կհամընկնի Էրմիտաժի օրերի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը հաջորդ տարի այլ երկրներում ցուցահանդեսների չի մասնակցի
- Էրմիտաժը Իտալիային թույլ է տվել երկարաձգել իր նկարների ցուցադրությունը
- Էրմիտաժը պահանջում է վաղաժամկետ վերադարձնել Իտալիայի թանգարաններին ժամանակավոր ցուցադրությունների համար տրված աշխատանքները
- Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը դադարեցրել է հարաբերությունները Պետական Էրմիտաժի հետ