«Ժողովուրդ». Ինչ տեղեկություն է հայտնել Վարդազարյանը նախաքննական մարմնին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ քննչական կոմիտեում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բացատրություն տալու գործընթացից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը և կոնկրետ հարցեր տվել՝ զրույցի հետ կապված, թե ինչ նկատի ունի նա՝ ասելով, որ իր սկզբունքների դեմ չի գնա: Ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը ասել է այն, ինչ հունիսի 20-ին հրապարակային ասել էր մամուլի ասուլիսի ժամանակ: Կոմիտեի քննիչի կողմից հնչել են նաև հարցեր, որոնք չեն վերաբերել Վարդազարյանին, ինչին ի պատասխան՝ Ռուբեն Վարդազարյանը քննիչին ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ Գագիկ Ջհանգիրյանին:
Ըստ էության, Վարդազարյանը որևէ լրացուցիչ տեղեկություն նախաքննական մարմնին չի հայտնել, նա բացատրության մեջ ասել է այն, ինչ խոսել է հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին։ Ստացվում է, որ առաջիկայում Գագիկ Ջհանգիրյանը ևս պետք է բացատրություն տա կոմիտում, իսկ կգնա նա նախաքննական մարմին, թե ոչ, կիմանանք՝ հետևելով զարգացումներին:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Հասարակությունն ու մասնագիտական համայնքը հիմնականում սևեռված է ձայնագրության մեջ հնչող հայհոյանքների ու գաղտնի ձայնագրելու փաստի վրա ու երկու կողմերի ճիշտն ու սխալն է քննարկում, այնինչ կարևորագույն հարցերը կարծես տողատակերում են մնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին