Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու․ Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատագամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ,անդրադառնալով Արցախ կատարած խմբակցության անդամների այցին, հայտնեց, որ Արցախում հանդիպում են ունեցել բոլոր քաղաքական ուժերի, պաշտոնաթող նախագահների, ինչպես նաև ժողովրդի հետ՝ Մարտունիում, Ասկերանում և Ստեփանակերտում։
«Արցախցին պինդ է, ամուր և տեր է իր հայրենիքին։
Չնայած բազմաթիվ անորոշություններին ու դժվարություններին, արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա։ Մեր այս երկու ամսվա պայքարն արցախցուն նոր ուժ է տվել»,- ասաց պատգամավորը։
Սաղաթելյանը միևնույն ժամանակ նշեց, որ պատերազմից հետո մի քանի անգամ եղել էին Արցախում, բայց այն ինչ տեսել են երկու օր առաջ... մթնոլորտն ամբողջությամբ այլ է եղել։
«Կարող ենք միասին փաստել, որ Արցախում բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են այն հարցում, որ Արցախը երբեք չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հնչեցված այն տեսակետները, թե Արցախում կա այլ դիրքորոշում, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ այն, ինչ փոխանցել են մեզ՝ Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու»,- շեշտեց քաղաքական գործիչը։
Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ Հայաստան- Արցախ պաշտոնական հարաբերությունները խարխլված են։
«Արդեն երկու տարի է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ չեն գումարում, Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները պաշտոնական հանդիպումներ չեն ունենում։ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովները նիստ չեն գումարում։ Սա այն է, ինչ շարունակ բարձրաձայնում էին,որ Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվանում են Արցախից։ Մենք դա թույլ չենք տալու»,- շարունակեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ «Դիմադրություն» շարժման խորհուրդներ կձևավորվեն նաև Արցախում։ «Շարժումը պետք է լինի համահայկական։ Օջախները պետք է ձևավորվեն Արցախում, Սփյուռքում, ինչը մոտ ապագայում պետք է լինի իրականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով մենք արդեն ունենք 124 զոհ․ Արամ Վարդևանյան
- Ազնվազարմ հայը չի՛ կարող հեշտորեն բաժանվել հողից․ Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին