Հետաձգվել է Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը
Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է.
«Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։
Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:
Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։
Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։
Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում»։
Հարակից հրապարակումներ`
- Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Արցախը չի ընկնելու և վերջ... Առաջ դեպի հաղթանակ. Գերասիմ Վարդանյանի նամակը՝ ՔԿՀ-ից
- Գերասիմ Վարդանյանին տեսնել չհաջողվեց՝ տեսակցության արգելքի պատճառով․ Ագնեսա Խամոյան
- Գերասիմ Վարդանյանին կալանավորել է մի դատավոր, ով 2018-ին թմբուկ էր զարկում Փաշինյանի համար. Թովմասյան
- Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց
- Փաստաբան. Մեզ ծանոթացրեցին Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությանը չորրորդ անգամ
- Գերասիմ Վարդանյանին քիչ առաջ վերստին կանչել են ԱԱԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան