Դատարանը բավարարել է Իլոն Մասկի 18-ամյա որդու անունն ու սեռը փոխելու խնդրանքը
Դատարանը բավարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի 18-ամյա որդու անունն ու սեռը փոխելու խնդրանքը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Երիտասարդ տղան ապրիլին դատարանում պահանջել է փոխել անունը՝ սեռային ինքնությանը համապատասխանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ապրել իր կենսաբանական հոր հետ և որևէ կերպ կապված լինել նրա հետ։
«Քանի որ առարկություններ չկան, անվանափոխության, սեռափոխության ճանաչման և նոր ծննդյան վկայականի տրամադրման միջնորդությունը բավարարվել է», - դատավորի որոշումը մեջբերել է հեռուստաալիքը։
Այսպիսով, Քսավիեր Մասկը պաշտոնապես դարձել է Վիվիան Ջեննա Ուիլսոն անունով աղջիկ։ Միլիարդատերը նրա մորից՝ Ջասթին Ուիլսոնից, բաժանվել է 2008 թվականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան