Ֆաբրեգասն ու Ազա՞րն են նախաձեռնել Մոուրինյոյի պաշտոնանկությունը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկության հիմնական նախաձեռնողներն են եղել կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասն ու Էդեն Ազարը: Այս մասին հաստատում է NBC-ը՝ հենվելով իր աղբյուրների վրա: Աղբյուրը նշում է, որ Ֆաբրեգասը մեկ անգամ չէ դժգոհել Մոուրինյոյի աշխատանքային մեթոդներից: Այդ փաստն անուղղակիորեն հաստատում է նաև պորտուգալացի մասնագետի այն հայտարարությունը, որ «կապույտների» կազմում դավաճաններ կան, ինչպես նաև «Չելսիի» տնօրենի հայտարարությունը: Մայքլ Էմենալոն նշել էր, որ թիմում ճեղքվածք է առաջացել ֆուտբոլիստների ու մարզչի միջև:
Սաբոտաժին մասնակցել է նաև Ազարը. նրան նույնպես չեն բավարարել Մոուրինյոյի աշխատանքային մեթոդները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան