«Հրապարակ». Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Արցախի ընդդիմադիր խմբակցությունները 9 պատգամավորի ստորագրություն են հավաքել և դիմել ԱԺ-ին՝ քննիչ հանձնաժողով ձևավորելու պահանջով։ 8 պատգամավորներին է միացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության 1 պատգամավոր։ Սակայն դիմումը ներկայացնելուց հետո, մեր տեղեկություններով, իշխանական «Ազատ հայրենիքի» և «Միասնական հայրենիքի» պատգամավորները սկսել են ճնշումներ գործադրել իրենց գործընկերոջ վրա, որպեսզի հետ վերցնի ստորագրությունը։
Կանոնակարգ օրենքը 3 օր է սահմանում՝ եթե պատգամավորը դիմումը հետ չվերցնի, հանձնաժողովը կձևավորվի իրավունքի ուժով, և այն կղեկավարի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Իսկ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է Գյուղատնտեսական և ներդրումային հիմնադրամների գործունեությունը, որոնց մասին Արցախում լեգենդներ են շրջում, թե ինչ կոռուպցիոն սխեմաներով են աշխատում։
Նշենք, որ Բաբայանի կուսակցությունը փոխել է քաղաքական կուրսը. Արայիկ Հարությունյանին մերձավոր Բաղունցի փոխարեն խմբակցության ղեկավար է դարձել Մարսել Պետրոսյանը, դրանով է պայմանավորված, որ իշխանական գծից տեղ-տեղ շեղվում են։ Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին