Կուբանում ջուրը երկու մեքենա՝ մարդկանցով, քշել է ծովը
Սոչիում տեղացած անձրևներից բարձրացել է գետերի ջրի մակարդակը, ինչի հետևանքով ջրով են լցվել երկու բնակավայրերի փողոցներ և ճանապարհներ, նաև հարակից 20 տարածքներ։ Ջուրը չի լցվել բնակիչների տներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Օդերևութաբաններն կանխատեսում են ամպրոպ, կարկուտ, տորնադո, լեռնային շրջաններում սելավներ, քամի և գետերում ջրի մակարդակի բարձրացում։
Լենտա.ռու-ն գրում է, որ Կրասնոդարի երկրամասում ջուրը մարդկանց տեղափոխող երկու մեքենա քշել է Սև ծովը։
Մեքենաների ներսում եղել է ութ մարդ, նրանցից մեկին հաջողվել է փրկել։ Եվս յոթ մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են։ Միջադեպը տեղի է ունեցել Կուբանի շրջանում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան