ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 450 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին
Միացյալ Նահանգները Ուկրաինային 450 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթ կտրամադրի, այդ թվում՝ համազարկային կրակի հրթիռային համակարգեր (MLRS), ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«ԱՄՆ-ը հայտարարում է 450 մլն դոլարի լրացուցիչ օգնության մասին», - ասել Է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ օգնության նոր փաթեթում կներառվեն 4 համազարկային համակարգեր, մոտորանավակներ և հրետանային զինատեսակներ:
Ընդհանուր առմամբ, ինչպես ասել է Քիրբին, փետրվարից ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 6,1 միլիարդ դոլարի օգնություն, իսկ ներկայիս վարչակազմի աշխատանքի սկսվելուց ի վեր՝ 6,8 միլիարդ դոլարի չափով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան