Արջը փոխել է գյուղը
Արջը մտել է Ախալքալաքի շրջանի Բոզալի գյուղ և ավիրել տանտիրոջ ունեցած մեղուների երեք փեթակներից երկուսը։ Գրիգոր Ավետիսյանի խոսքով, նրանց գյուղում այսպիսի դեպք առաջին անգամ է գրանցվում։
Նա իր փեթակներն այս տարի գարնանն էր գնել՝ յուրաքանչյուրի դիմաց վճարելով 600 լարի։ Մեկ ամսից պետք է մեղրը քամեր, ամեն մի փեթակից մոտ 20 կգ մեղրի ակնկալիք ուներ։
Jnews-ի հաղորդմամբ, փոխհատուցման համար չի դիմել, արդեն տեղեկացված է, որ մյուս տուժածները դիմել են ու չեն ստացել։
Պետությունն այս մարդկանց ոչ մի բանով չի օգնում, չնայած այն փաստին, որ գյուղացիները վնաս են կրել։
Ախալքալաքի քաղաքապետարանի հարավարևմտյան հատվածի գյուղերում արջն առաջին անգամ Մյասնիկյան գյուղ է այցելել հունիսի 9-ին, ապա նրա հետքերը մի քանի անգամ երևացել են Խավեթ գյուղում։ Հունիսի 23-ի գիշերը մեղրի համար արջը մտել է Բոզալի գյուղ։ Արդեն երրորդ օրն է Խավեթ գյուղում լուսաձայնային ազդանշաններով են արջերին վախեցնում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան