Հաջորդ նիստը մինչև հուլիսի 21 հետաձգելու որոշումը ողջամիտ ու համաչափ չէ․ Չալաբյանի պաշտպաններ
Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում էր Ավետիք Չալաբյանի փաստաբանական խմբի բողոքը դատախազի՝ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները մերժելու որոշումը։
«Ավետիք Չալաբյանը ևս մասնակցում էր դատական նիստին։ Չնայած նրան, որ քննիչը միջնորդեց, որպեսզի նիստն անցկացվի դռնփակ, այնուամենայնիվ նիստը տեղի ունեցավ դռնբաց։ Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ դատախազի մասնակցությունն ապահովելու համար և հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին:
Մեզ համար ակնհայտ է, որ նման երկար ժամկետով հետաձգելը ողջամիտ ու համաչափ չէ, մանավանդ որ բողոքը, ըստ էության, վերաբերում է խափանման միջոցի փոփոխությանը, որը հրատապ քննության առարկա պետք է լինի», նշում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը»։
Պատպանները նաև հիշեցնում են, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբաններ. Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինականությունը
- Վաղը կկայանա Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորությունների մերժման բողոքի քննությունը
- Չալաբյանին Փաշինյանը ձերբակալել և կալանավորել է Ալիևի պահանջով կամ ցանկությամբ. Էդգար Ղազարյան
- Հուլիսի 1-ի դրությամբ Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումն արդարացման հիմքով դադարելու է. փաստաբան
- Որևէ ուղղակի ապացույց ձեռք չի բերվել հիմնավորելու՝ Չալաբյանն որևէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով. Փաստաբան
- «Ռազմականացում. Հայաստանի ճակատագրական ընտրությունը». Ավետիք Չալաբյան
- Փաստաբան. Հուսով ենք, որ Չալաբյանն ավելի շուտ կհայտնվի ազատության մեջ
- Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Պաշտպաններ
- Ավետիք Չալաբյանը կմնա կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի