Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին»
Ֆրանսայի հրապարակից երթ իականացնող քաղաքացիները նախ կանգ առան ԲԴԽ շենքի մոտ, որտեղ իրենց ասելիքը փոխանցեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանին։ Այնուհետև շարժվեցին դեպի Ոստիկանության շենքի մոտ, որտեղ նույնպես պահանջ ունեին ներկայացնելու։
«Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է մի խումբ ոստիկանների՝ Ոստիկանության ներքին զորքերի կազմավորման կապակցությամբ։ Կան իսկապես ազնավագույն սպաներ, որոնք պաշտպանել են մեր հայրենիքը։ Բայց կան նաև մարդիկ, որոնք իրենց առաքելությունը տեսնում են հայրենիքը կործանման տանող ռեժիմին ծառայելը, այլ ոչ թե օրենքին։ Ամոթ է․․․»,- Ոստիկանության շենքի մոտ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Պատգամավորը նաև կատակեց․
«Ինչ սկսվել է «Դիմադրություն» շարժումը, կիսակատակ կարող ենք ասել այն «ոստիկաններին», որ քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարևավճար եք ստանալու։ Իրական ոստիկաններին էլ շնորհավորում ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ջհանգիրյա՛ն, այսքան մարդ եկել է քեզ «կտեր տալու»․ Արեգնազ Մանուկյան
- Նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով մենք արդեն ունենք 124 զոհ․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան