Գագիկ Ջհանգիրյա՛ն, այսքան մարդ եկել է քեզ «կտեր տալու»․ Արեգնազ Մանուկյան
Ֆրանսայի հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթ են իրականացնում։
Մաշտոցի պողոտայով երթի մասնակիցները հասան Բարձրաձգույն դատական խորհրդի շենքի մոտ՝ որտեղ պահանջ ունեին հնչեցնելու։
«Համոզված եմ, որ բոլորդ եք լսել մի քանի օր առաջ հրապարակված հերթական խայտառակ ձայնագրությունը։ Ուրեմն, պայթեց հերթական փուչիկը։ Ժողովրդավարության և դատաիրավական բարեփոխումների մասին Նիկոլի ստերի փուչիը։
Հատկանշական է, որ այդքանից հետո, այդ խոսքերի հեղինակը ոչ թե պատժվում է, հեռացվում կամ նրա նկատմամբ քրեկան գործ է հարուցվում, ոչ թե թավշյա խմբակը ներողություն է խնդրում ՝ իրեն դեռևս հավատացող այն փոքրաթիվ քաղաքացիներից, որոնց հերթական անգամ խաբել են, այլ դադարեցնում են այդ ձայնագրությունը հրապարակած մարդու լիազորությունները։
Ահա սա է թավշյա հեղափոխության և նիկոլական իշխանության կեղծ, դեմագոգիկ և սուտ էության իրական դեմքը»,- ԲԴԽ շենքի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Պատգամավորը հիշեցնում է Գագիկ Ջհանգիրյանի անցած ուղին։
«Ինչպես ասում են՝ կամիր կովն իր կաշին չի փոխում։ 1995 թ․-ի ընտրությունների ընտրակեղծիքների հիմնադիր տեխնոլոգը փաստորեն հիմա էլ մաֆիիոզի բառապաշարով «գործեր է կարում», գործեր է ջնջում և անպատիժ է մնում։
Չզարմանաք, որ կարող են քրեական հետապնդում սկսել Վարդազարյանի նկատմամբ, որովհետ նա բացահայտել է Նիկոլի ներքին խոհանոցը»,- ասաց նա հավելեց․
«Գագիկ Ջհանգիրյա՛ն, հիմա այս պահին այսքան մարդ եկել է քեզ «կտեր տալու»։ Ամոթ է, տարիքդ առած մարդ ես։ Գագիկ Ջհաբգիրյանի այդ «կռուտիտները» ողորմելի էին, ճղճիմ։ Ավելի պատվաբեր կլիներ, որպեսզի նա իր ձեռքով իր հրաժարականը գրեր»։
Պատգամավորի համոզմամբ՝ ողբերգական այս իրավիճակին պետք է վերջ դնել։
«90-ականները հիշեցնող այս «բեսպրեդելին» պետք է վերջ դրվի։ Դրա համար մեզ պետք է #առանցնիկոլ Հայաստան»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան