Այս չորս տարի քո հետ քայլած, շուն ման տվող թիմակիցները միայն խոտան աշխատանք են կատարում. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Երեկ քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն (քռչ) Նիկոլը էլի սկսել էր մեծախոսությամբ զբաղվել կառավարության նիստին՝ բերանն էլ 3-ը 6-ի վրա բացած, թե ինչի վրա էր հրճվում, Աստված գիտի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հիշեցնելով Նիկո Փաշինյանի այն խոսքը, որ ոչ թե կառավարությունը շինարարների հետևից չի հասնում, այլ՝ շինարարները կառավարության՝ բանախոսը հարց հնչեցրեց, թե այս 4 տարիների ընթացքում ընդհանրապես ինչ է կառուցել Փաշինյանը:
«Էն Հայկ Մարությանին փչացնելով սաղ քաղաքը քանդեցիք, ապամոտաժեցիք, ինչքան օբյեկտ կար հողին հավասարեցրիք, քանի՞ հազար մարդու սարքեցիք գործազուրկ: Քո խոսելն շինարարաությունից նույնն է, ին ես խոսեմ ցլամարտի հմտություններից»,-ասաց Գևորգ Պետրոսյանը:
Բանախոսն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վիճակագրությանը, ըստ որի՝ 2021 թվականի համեմատությամբ, այս տարի 39000-ով աշխատատեղ է ավելացել, 2019 թվականի համեմատությամբ՝ 72 000:
Հայտնելով, թե այն սուտ է՝ Պետրոսյանը բացատրեց, որ եթե հաշվի առնենք որ ամեն աշխատողին միջինը ընկնում է երեք անձ, ապա այն նշանակում է 73000-ը բազմապատկած 4-ով ստացվում է մոտ 300 000, և հարց տվեց, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այդ քանակի արտագաղթը:
Նախկին պատգամավորը կասկածի տակ դրեց Փաշինյանի նաև այն հայտարարությունը, թե պետությունը չի ֆինանսավորի շինարարների խոտան աշխատանքը
«Այս չորս տարի քո հետ քայլած, շուն ման տվող թիմակիցները միայն խոտան աշխատանք են կատարում, հլը մի հատ պրոդուկտ ցույց տվեք»,- հայտարարց Գևորգ Պետրոյանը և հավելեց. «4 տարի է դու խոտան արտադրանք ես բերել պետական ապարատ: Քրեական օրենսգրում կա հոդված վնասարարության վերաբերյալ, որի դրսևորումներից մեկն էլ պետական ապարատի քայքայումն է: Սրա ո՞ր կադրը չի նպաստում պետական ապարատի քայքայմանը, մի օրինակ բերեք, որ սրա կադրը նպաստում է պետության և հայրենիքի հզորացմանը, իրավական և սոցեիալական պետության ամրապնդմանը: Տրյապկի նման լսում են, թե Ալիևն ինչպես է իրենց քֆրտում ու ծաղրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան