«Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին
«Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում, իսկ մինչև այդ՝ հունիսի 29-ին, տեղի կունենա քննարկում և զրույց շարժման անդամների հետ։ Ֆրանսիայի հրապարակում երթից հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Ֆիքսված օրեր ունենք, որոնք պարբերաբար պահելու ենք։ Յուրաքանչուր չորեքշաբթի ժամը 19։30-ին հավաքվում ենք, տեղի կունենա բովանդակային քննարկում շաբաթվա հրատապ թեմայով, իսկ ուրբաթ օրերին կունենանք հանրահավաքներ։ Մինչ այդ եթե անհրաժեշտ լինի, կունենանք հրատապ հավաքներ, ակցիաներ, ինչպես նախորդ շաբաթ արեցինք։ Միշտ պատրաստ եղեք հրատապ հավաքների, անհնազանդության ակցիաների»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ այս ընթացքում արդեն 4-5 մարզում կորդինացիոն խորհուրդներ, հանձնախմբեր են ձևավորել, լայն ծավալով աշխատանքները շարունավում են։
«Ունենք կոնկրետ ժամանակացույց, պլան, որով գնում ենք առաջ։ Արցախում ևս Դիմադրության շարժման օջախներ կձևավորվեն, և մենք սերտորեն աշխատելու ենք մեր Արցախի գործընկերների հետ, որոնց հետ հանդիպումները լինելու են պարբերական։
Սփյուռքում ևս աշխատանքներ ընթանում են, պարբերաբար կատարվող աշխատանքների մասին ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ բանաձևը հետևյալն է. «Հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպական մի շարք աշխատանքներ շարժումն ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ ու վճռական, կարևոր պայքարի պատրաստվելու համար։
Այս բանաձևով շարժվում ենք առաջ։
Մեզ համար շատ կարևոր է նաև Դիմադրության շարժման միասնականությունը։ Վստահ եղեք՝ դա այդպես է։ Շարժման հիմնական ուժերը միակամ են։ Մենք առաջին օրից հայտարարել ենք՝ ամեն ինչ դնում ենք մի կողմ, համախմբվում ենք Արցախն ու Հայաստանը փրկելու գաղափարի շուրջ ու գնալու ենք մինչև վերջ։
Հետքայլ չկա, նահանջ չկա, մինչև վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին»
- Գագիկ Ջհանգիրյա՛ն, այսքան մարդ եկել է քեզ «կտեր տալու»․ Արեգնազ Մանուկյան
- Արցախում Նիկոլի և Ալիևի հայաթափման օրակարգը կիսող և սպասարկող չկա ու չի լինելու․ Իշխան Սաղաթելյան
- Ազնվազարմ հայը չի՛ կարող հեշտորեն բաժանվել հողից․ Խաչիկ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան