Զելենսկու ելույթը ցուցադրվել է բրիտանական Գլաստոնբերի փառատոնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Գլաստոնբերի երաժշտական փառատոնի հանդիսատեսի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, քաղաքական գործչի տեսաուղերձը ցուցադրվել է The Libertines ռոք խմբի ելույթից առաջ։
«Բարև Գլաստոնբերի։ Փառատոնը այս տարի վերսկսվում է երկու տարվա ընդմիջումից հետո։ Համաvարակն ընդհատել էր միլիոնավոր մարդկանց կյանքը ամբողջ աշխարհում, բայց չի կոտրել նրանց։ Մենք Ուկրաինայում նույնպես կցանկանայինք ապրել նախկինի պես և վայելել ազատությունն ու այս գեղեցիկ ամառը։ Բայց մենք դա չենք կարող անել, քանի որ տեղի է ունեցել ամենավատը՝ Ռուսաստանը գողացավ մեր խաղաղությունը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև փառատոնն անվանել է «ազատության ամենամեծ կենտրոնն այսօր»։
«Եվ ես խնդրում եմ ձեզ կիսել այս զգացումը բոլորի հետ, ում ազատությունը վտանգի տակ է»,- եզրափակել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան