Ազնվազարմ հայը չի՛ կարող հեշտորեն բաժանվել հողից․ Խաչիկ Մանուկյան
Դիմադրություն» շարժումը հանրահավաք է իրականացնում Ֆրանսիայի հրապարակում։ Հանրահավաքին կհաջորդի երթը՝ Երևանի կենտրոնական փողոցներով։
«Մենք դավաճանված են ազգովի, ոչ թե այս ժամանակահատվածում ապրող հայերով, այլ ողջ պատմության ընթացքն է դավաճանված՝ այսօրվա ոչ ադեկվատ իշխանության կողմից»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց Արցախում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։
Նա հայտարարեց՝ ազնվազարմ հայը չի՛ կարող հեշտորեն բաժանվել հողից։
«Չի՛ կարող իր տարածքներն էստեղ-էնտեղ նվիրել, չի՛ կարող ասել՝ էն սարի վրա ձյուն ա, ինչ ենք անում,... չի՛ կարող ասել էս մի քանի կիլոմետրի համար ինչ կռվեմ։
Արա՛, ձեզ այս հայրենիքը ոչ մի կարոտ, ջերմություն, սեր չի՞ փոխանցել։ Ձեր հերն ու մերը ձեր գլուխները հեչ չե՞ն շոյել, ձեր տատն ու պապը ձեզ որևէ ավանդ չե՞ն փոխանցել, որ այդպես հեշտ օտար քամիներից երերում եք։ Սրա-նրա լրտեսը դառնալով, գալիս եք իմ մշակույթն ու ազգն եք կործանում։ Վամպիրի պես քաջերի արյունն եք խմում»,- ասաց Մանուկյանը։
Զոհված զինծառայողի հայրը շեշտում է՝ յուրաքանչյուր զոհվածի մազն ավելին է կշռում, քան Կառավարության ողջ կազմը։
«Վաչագանի, Մենուայի, Աբգարի, Գոռի,Դավիթի, Հուսիկի ու մյուս քաջերի. նրանք մարտնչեցին, նրանց ամեն մեկի մազը այս ողորմելի կառավարության ամբողջ կազմին կկշռի։ Սրանք, որ անգամ չկարողացան քաջերի պահած հայրենիքին, հողատարածքներին տեր լինել։ Հիմա այստեղ-այնտեղ ինչ-որ մեկին ուղարկում են։ Այստեղից ուղարկում են անունը Արարատ, այնտեղ սարքում են Արաբաթ, ուղարկում են Լավրովի մոտ, նա էլ առանց փողկապ է դիմավորում։ Այդպես դռնեդուռ ընկած գնդակի պես տշվում են, մենք էլ հետևում ենք, թե այս անլուրջներից ինչ պիտի լինի»,- շարունակեց նա։
Մանուկյանի համոզմամբ՝ եթե այսօրվա իշխանությունը բանակի կողքը լիներ, ապա մենք երբեք պարտություն չէինք ունենա․ «Շուշիի շուրջը քաջերն անգամ զինամթերք չստացան , վերջին մարտերին։ Հասկանում եք ինչ է սա նշանակում, երբ նրանք խնայելով են մարտերը վարել»։
Նրա խոսքով՝ ամենաթանկ բանն են խլել ժողովրդից՝ հավատը։
«Խառնածինը չունի ոչ մի սրբություն։ Ո՛չ գրող եք կայացել, ո՛չ քաղաքական գործիչ, միայն մի բանում եք լավ՝ վամպիր։ Որքան ուժ ունեն, այդքանով կարողանում են մահ բերել»,- ավելացրեց Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան