«Հրապարակ». ՔՊ խմբակցության նիստում պատգամավորներին ասվել է` ում պետք է ընտրեն վճռաբեկ դատարանի թափուր տեղերի համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 27-ի ԱԺ արտահերթ նիստով համալրվելու են վճռաբեկ դատարանի թափուր տեղերը։ ԲԴԽ-ն 10 տեղի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկի վարչական պալատի դատավորի 1 տեղի համար պայքարող 3 թեկնածուից ՔՊ-ն ընտրելու է ոչ թե իրենց հավատարիմ Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանին, այլ՝ Լիանա Հակոբյանին։
Նա այն դատավորն է, որը հետ էր վերադարձրել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վարչական բողոքը՝ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գասպարյանը պահանջել էր՝ իրեն պաշտոնից ազատելու հրամանագիրն առոչինչ ճանաչել, դատավորն առաջարկել էր՝ կա՛մ փոխել պահանջը, կա՛մ իր որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում։ Հետո վերաքննիչը բավարարել էր բողոքը և հիմնավոր չէր համարել դատավոր Լիանա Հակոբյանի եզրահանգումը։
Ի դեպ, ներկայացված է նաև ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը։ Երեկ երեկոյան ՔՊ խմբակցության նիստում պատգամավորներին ասվել է, թե ում պետք է ընտրեն։ Չի բացառվում, որ արտահերթի օրակարգ խցկեն նաև «Պաշտպանության մասին» օրենքում աղմկահարույց փոփոխությունների փաթեթը և այլ նախագծեր։ Սրանով արտահերթերը չեն սպառվում, չի բացառվում, որ հուլիսի սկզբներին ևս երկու արտահերթ նիստ հրավիրեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան