«Հրապարակ». Ինչու չի կայացել Վանաձորի ավագանու արտահերթ նիստը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի ավագանու արտահերթ նիստը երեկ չկայացավ` քվորումի բացակայության պատճառով։ Ներկա էին ՔՊ, ՀԱՍԿ և «Ապրելու երկիր» խմբակցությունները։ «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» բոյկոտեցին նիստը։ 3 խմբակցությունների ավագանու անդամները միասին 16-ն են, քվորումի համար հարկավոր է 17 ձայն:
Մեր տեղեկություններով, Վանաձորի համայնքապետի ԺՊ Ակային՝ Արկադի Փելեշյանին, Երևանից հրահանգել են մեծացնել ճնշումն ընդդիմադիրների վրա և ստիպել, որ գան ավագանու նիստին։ Եվ վերջին օրերին մոբիլիզացրել են Վանաձորի մտավորականներին, պաշտոնյաներին, որ ամեն ինչ անեն՝ նիստը կայանա։ Սպառնացել են, որ եթե ավագանիներին հրապարակավ ամոթանք չտան, կկորցնեն իրենց պաշտոնը։ Իրավապահներին ևս մոբիլիզացրել են։ Երեկ տապալված նիստում ելույթ է ունեցել Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը և վիրավորել «Ասլանյան դաշինքին» ու «Հայրենիքին»։
«Այդ կուսակցությունները 45 օր ասֆալտի վրա Արցախն ու հայրենիքն էին փրկում Ֆրանսիայի հրապարակում, ի վերջո, Արցախի դրոշը նետեցին աղբամանի մեջ, ուստի ոչ մի զարմանալի բան էլ չկա»,- ասել է նա։ Վանաձորում սա բացատրում են նրանով, որ ԲԿ տնօրենը նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ատկատների մեջ է եղել՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է, այդ պատճառով է «դոշ տալիս» իշխանությունների համար։
Բանն այն է, որ ՔՊ-ն ուզում է՝ օր առաջ նիստը կայանա, որ ավագանին ցրելուն բանը չհասնի, կամ՝ հուլիսի 20-ից հետո համայնքապետ ընտրելու արգելքը դատարանը չհանի, և ընդդիմությունը չկարողանա իր թեկնածուին ընտրել։ Այս պահին կողմերի ձայները բաշխվում են հավասար՝ 16/16, Մամիկոն Ասլանյանը բանտից չի կարող քվեարկել, սակայն կարող է հրաժարվել մանդատից, ընդդիմադիր ավագանին կհամալրվի նոր անդամով, և «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը», ունենալով մեկ ձայնի առավելություն, կկարողանան համայնքապետ ընտրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան