Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին:
ՏԱՍՍ-ը, հղում անելով ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, գրել է, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Մինսկում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։
Կկայանա նաև եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի և Քամրան Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան