«Ոսկե ծիրան». Ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային
«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի Տարածաշրջանային մրցութային ծրագրի ժյուրիի կազմում է իրաքցի գրող, եզդի իրավապաշտպան և ակտիվիստ Միրզա Դինային։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
Եզդի ակտիվիստ և իրավապաշտպան, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր և տնօրեն Միրզա Դինային իր ամբողջ կյանքը նվիրել է իրաքյան պատերազմից տուժած մարդկանց փրկելու գործին՝ տեղափոխելով կանանց և երեխաներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներից:
Սադդամ Հուսեյնի իշխանությունից հետո Դինային աշխատել է որպես Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի խորհրդատու և Իրաքում փոքրամասնությունների և իրավունքների հարցերով կառավարության ներկայացուցիչ:
2007 թվականի օգոստոսի 14-ին երկու մահապարտ ահաբեկիչներ պայթեցրել էին ականապատ մեքենաները Մոսուլի մերձակայքում գտնվող երկու եզդիական քաղաքներում: Միրզա Դինային նախաձեռնել էր դրամահավաք և հիմնել կազմակերպություն, որն օգնել է հարյուրավոր երեխաների և կանանց Գերմանիայում ստանալ ապաստան և բժշկական օգնություն, նրանց թվում էր՝ ապագա ակտիվիստ և Սախարովի մրցանակակիր դափնեկիր Լամիյա Հաջի Բաշարը:
2014 թվականի օգոստոսին ԴԱԻՇ-ի զինվորները գրավել էին Սինջարը, եզդիները փախել էին Սինջարի լեռներ, իսկ Միրզա Դինային համոզել էր Իրաքի վարչապետին ուղղաթիռներով տարհանել խաղաղ բնակիչներին, ուղղորդելով տեղանքից անտեղյակ օդաչուներին:
2014 թվականի օգոստոսի 12-ին Մի-7 ուղղաթիռը, որում գտնվում էր Դինային, վթարի էր ենթարկվել վերելքից մի քանի րոպե անց։ Կոտրված ոտքով և կողոսկրերով Միրզա Դինային ողջ է մնացել և տեղափոխվել Գերմանիա։
Կարճ ժամանակ անց, անվասայլակով, նա վերադարձել է Իրաք՝ այցելելու Խանքեի փրկարարական ճամբար:
2019 թ. հոկտեմբերի 19-ին Երևանում Միրզա Դինային դարձել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր:
Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։
Հարակից հրապարակումներ`
- «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի կազմում է օպերատոր Վլադիսլավ Օպելյանցը
- «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է աղմկահարույց կինոնախագծերից մեկի հեղինակ Իլյա Խրժանովսկին
- «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հատուկ ծրագրով կանդրադառնա 44-օրյա պատերազմին
- «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի ժյուրիում է ռեժիսոր, իրավապաշտպան Օրվա Նիրաբիան
- 19-րդ «Ոսկե ծիրան»-ի մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով
- Օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը կղեկավարի «Ոսկե ծիրան»-ի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին
- «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն կանցկացվի հուլիսի 10-17-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան