Պեսկովը հերքել է Պուտինի՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին լուրերը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի համար նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում: Նրա խոսքերը ներկայացնում է ՏԱՍՍ-ը։
«Չկա առարկայական նախապատրաստություն, կա վավեր հրավեր, կա նախագահի մտադրություն այն օգտագործելու, բայց հստակ ժամկետների մասին դեռևս որոշակիություն չկա»,-ասել է Պեսկովը։
ՄԱԿ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակով Պուտինի Թուրքիա կատարելիք այցի մասին տեղեկությունը տարածել է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի աղբյուրները: ԶԼՄ-ները հայտնում են, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենային մեկ շաբաթից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԶՈւ-ի գերճշգրիտ զինատեսակների խոցման հետևանքով զոհվել է 500 ուկրաինացի զինվորական
- Թուրքիայի նահանգում առգրավվել է 566 կգ հերոին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան