ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում աբորտի իրավունքի սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային խաղաղ ցույցեր ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից աբորտների իրավունքների դաշնային երաշխիքների չեղարկման դեմ, գրում է ՏԱՍՍ-ը։
Նյու Յորքում մի քանի հազար ցուցարարներ, որոնք սկզբում հավաքվել էին Մանհեթենի Վաշինգտոն Սքվեր պուրակում, երթով շարժվել են մինչև դաշնային դատարանի շենք, իսկ հետո՝ Բրուքլին: Երեկոյան ակցիան ավարտվել է անձրևի պատճառով։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ոստիկանության աշխատակիցները շաբաթ գիշերը ձերբակալել են մի քանի մասնակիցների՝ ի պաշտպանություն աբորտների իրավունքի, որոնք փորձել են փակել Մանհեթենի կենտրոնական փողոցներից մեկը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել են ակտիվիստները դեպքի վայրում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է վճիռ՝ չեղյալ հայտարարելով 1973 թվականին ընդունված որոշումը, որն օրինականացնում էր հղիության արհեստական ընդհատումներն ամբողջ երկրում։
Նախագահ Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կպաշտպանի կանանց «հիմնական այս իրավունքը», ու խոստացել է թույլ տալ կանանց, հղիության արհեստական ընդհատումներն իրականացնել այն նահանգներում, որտեղ այն թույլատրվում է: Այսինքն, աբորտներն արգելող նահանգներում բնակվող կանայք կարող են ունենալ հղիությունն այլ նահանգում ընդհատելու իրավունք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան