Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով սպանվածների հարազատները պահանջում են ձերբակալություններ
Ապարանում արյունալի իրադարձությունների հետևանքով մահացած ու վնասվածքներ ստացած քաղաքացիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով արդար դատաքննություն, իսկ մինչ այդ նոր ձերբակալություններ։
«Չգիտենք, ոստիկանությունն ինչպես է աշխատում, քաղաք մտնում է զինված հանցավոր խումբ, կրակում են մարդկանց վրա, սպանում։ Ես Համիկ Միքայելյանի հորեղբայրն եմ։ Մեր պահանջն է՝ արյունահեղություն կատարածները չպետք է մտնեն Ապարան, իրենց ընտանիքներով չապրեն այստեղ, որ մենք հանգիստ ապրենք։ Ապարանցին հանգիստ ապրի»,-ասաց տղամարդը։
Նա նաև անուններ է նշում։
«Փարվանյան Էդգար, որը Արագածոտնի փոխմարզպետն է, դեպուտատը, (ՔՊ-ական Մաթևոս Ասատրյան-խմբ.) դեպուտատի ախպոր տղեն, անձամբ մասնակից են եղել, կազմակերպել են, Փարվանյանի հորեղբոր որդիները, Ռոման Փարվանյանը, կազմակերպում են, խումբը մտնում է Ապարան, ու էս այրունահեղությունը կատարվում է, Ղարիբյան Կառլենը»,-ասաց Համիկ Միքայելյանի հորեղբայրը։
Նշենք, որ կրակոցների հետևանքով զոհվածներից մեկը Համիկ Միքայելյանն է։ Հորեցբայրն ասաց՝ կատարվածի պատճառների մասին մանրամասներ չգիտի, մեկ-երկու օր ինչ-որ հարցեր են փորձել ճշտել։
«Ես չեմ կարծում, որ խնդիրը քաղաքական է եղել։ Հիմա ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ պետք է լինի արդար դատավարություն։ Ապարանը եղել է հանդարտ վայր, բայց քանի դեռ սրանք այստեղ են, հանդարտություն չի լինի»,-ասաց Միքայեյանի հորեղբայրը։
Մյուս սպանվածի՝ Տիգրան Հարությունյանի հայրն էլ լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, ոստիկանությունը տեղյակ է եղել։
«Վիճաբանությունը եղել է Ռոման Փարվանյանի ու Մաթևոս Ասատրյանի հարազատների՝ հորեղբոր տղաների հետ։ Ես երեկոյան եմ իմացել կրակոցների մասին, երբ իմ որդին տեղափոխվել է հիվանդանոց։ Ես զրուցել եմ վիրավորներից մեկի՝ Հրաչի ծնողի հետ, որ իմ հարևանն է։ Հրաչը պետք է զորակոչվեր բանակ, բայց թոքի վնասվածքով հիմա հիվանդանոցում է։ Մեր պահանաջն է՝ արդար դատաքննություն իրականացնել, բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, ձերբակալվեն։ Մեկ շաբաթ է անցել, մեկ մարդ է ձերբակալված։ Ովքեր այնտեղ ներկա են եղել, պետք է բոլորը ձերբակալվեն, պատասխան տան»,-ասաց սպանվածի հայրը։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել է, որ հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:
Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
32-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից
- «Հրապարակ». Ապարանի դեպքերի կապակցությամբ ընդդիմությունը հանրահավաք ու երթ արեց
- Ապարանի դեպքը հնարավոր էր կանխել, եթե․․․ Գեղամ Մանուկյան
- Ապարան քաղաքում երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալվել է 32-ամյա տղամարդ . ՔԿ
- Ապարանում սպանվածներից մեկը քաղաքապետի քրոջ որդին է
- Ապարանից «Արմենիա» ԲԿ տեղափոխված վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր
- Ապարան ոստիկանության հատուկ ջոկատայիններ են բերվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան