Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ «առաջնահերթ ծախսերի համար»։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։
«Երեկ ես պայմանագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ դրամաշնորհային ֆինանսավորում ստանալու վերաբերյալ»,- գրել է Մարչենկոն սոցցանցերից մեկում։
Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները Գերմանիայից կստանան IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա