Օրվա մամուլ 09:28 25/06/2022 Հայաստան

«Ժողովուրդ». Երբեմնի ուլտրաընդդիմադիրները անձամբ են պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին Հանրայինի համասփյուռ գործիքակազմով

«Ժողովուրդ» թերթը հրապարակել է մի լուսանկար, գրել.

««Մի բաժակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին գործընկերների հետ է վայելում Երևանյան աղմուկից դուրս՝ բնության գրկում՝ զով Ենոքավանում:

Լուսանկարում «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված աշխատակազմն է՝ Տաթև Խաչատրյանը, Աննա Զախարյանը, Սյուզաննա Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանն ու Լուսինե Բարսեղյանը։ Նրանք բոլորը «Հայկական ժամանակ» օրաթերթի (որն, ի դեպ, վաղուց չի տպագրվում) աշխատակիցներն են։ Վերջից գանք։ Բարսեղյանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է, այժմ Հանրայինի լրատվական ծրագրի համակարգողն ու, այսպես ասած, «կոնտենտի» պատասխանատուն է։ Կարճ ասած, նա է որոշում՝ ինչ գնա եթեր, ինչ՝ ոչ։

Մանավազյանը, որ այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ՀԺ-ի հաշվապահն է եղել. նա լրագրության հետ առնչություն չունի։ Սյուզան Պողոսյանը Հանրայինի լրատվական ծառայությունում խմբագիր է աշխատում, Աննա Զախարյանն ու Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրողներ են։

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փակել է իր թերթն ու հավատարիմ մարդկանց մեկտեղել Հանրային հեռուստաընկերությունում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացնելով անձնական և կուսակցական քարոզչություն։
Իսկ լուսանկարը խոսում է այն մասին, որ գուցե լրագրողները հավաքվել են Աննա Հակոբյանի շուրջ՝ առաջին ձեռքից օրվա քաղաքական իշխանության հրահանգները ստանալու։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ծառայել է օրվա իշխանությանն ու իշխող քաղաքական ուժի գովքն արել, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո Հ1-ի հետ, զարմացրել է անգամ հեռուստաընկերության փոքրաթիվ հնաբնակներին, որոնց գլխով հազար հողմեր են անցել։

Նկատենք, որ պետբյուջեի միջոցներով հանրային շահ սպասարկելու կոչված հեռուստաընկերությունը, բացի Փաշինյանի և, առհասարակ, իշխանության մյուս անդամների գովքն անելուց, իշխող ՔՊ-ի ու անձամբ վարչապետի, նրա տիկնոջ գործունեության հասցեին հնչող ցանկացած քննադատության կոշտ արձագանքում է։ Երբեմնի ուլտրաընդդիմադիրները՝ Աննա Հակոբյանի սիրելի աշխատակազմը, անձամբ է պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին հեռուստաընկերության համասփյուռ գործիքակազմով՝ իհարկե դրա համար աշխատավարձ ստանալով մեր բոլորի գրպանից։

Ինչ վերաբերում է Հանրայինի լրատվական ծառայության որակին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար բավարար է սոսկ մեր գործընկերներից մեկի Facebook-յան գրառումը կարդալ։ «Այն, ինչ անում է Հ1-ը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման համար, չի անում ոչ մեկ։

Ապագա լրագրողների համար ևս մեկ ուսումնական տեսանյութ հրապարակեց, թե ինչպես չպե՛տք է հարցազրույց վարել օրվա սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյայի հետ»,- անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցին՝ գրում է լրագրողը։ Լրագրողական համքարության մյուս ներկայացուցիչների տեսակետները՝ Հանրային հեռուստաընկերության որակի մասին, կներկայացնենք առաջիկայում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:09
Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին։ Այսպիսով՝...
Աղբյուր` Panorama.am
16:59
Լեհաստանի նախագահը ԵՄ դիտորդների հետ պարեկություն է արել Հայաստան-Ադրբեջան սահմանին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների...
Աղբյուր` Panorama.am
16:56
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Կոնվերս Բանկը վերանայել է C360 փաթեթների կուտակային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ կիրառվող տոկոսադրույքը. այն բարձրացվել է, ինչի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Եգիպտոսում հայտնաբերվել է 2100 տարվա տաճար
Տյուբինգենի համալսարանի հնագետները Եգիպտոսի հնությունների ծառայության հետ միասին հնագույն Ատրիբիս քաղաքում՝ ժամանակակից Սոհագ քաղաքի մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Լուրերից իմացա, որ Ալսուն դաջվածք է արել պարանոցին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ արձագանքը
«Այսօրվա լուրերից իմացա, որ ալսուն դաջվածք է արել պարանոցին»,-ինսթագրամի իր էջում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան։...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ձյան արգելափակումից դուրս է բերվել 63 տրանսպորտային միջոց
141 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Աղբյուր` Panorama.am
16:20
Արարատ Միրզոյանը կմեկնի Ֆինլանդիա
Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի...
Աղբյուր` Panorama.am
16:14
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը
ՀՀ ԱԳ նախարարությունը ողջունում է  Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը։ «Հայաստանը ողջունում է...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վրաստանում ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներից
Վրաստանի քաղաքական ընդդիմադիր երեք միավորումների ղեկավարները և խորհրդարանական ցուցակի անդամները ծրագրում են մտնել խորհրդարան՝ պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
16:12
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է. Թևանյան
«Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ. Թադևոս Ավետիսյանը՝ Հովիկ Աղազարյանին
«Դուք էլ եք դուրս ու ներս անում, հեսա կարող է լրիվ գնաք՝ կլինենք խայտառակ։ Գնալուց գործ չունեք»,-ԱԺ Տնտեսասկան հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Ինձ են լռեցրե՞լ. Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ սպասում է ընկերոջ հետ հանդիպմանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով խորհրդակացելու համար։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ալեն Սիմոնյանը «սպառնալ» բառի իմաստը չի հասկանում, Նիկոլ Փաշինյանը՝ «խնդրել». «Հրապարակ»
«Հրապարակ»-ը, շարունակելով Ալեն Սիմոնյանի ու Հովիկ Աղազարյանի զրույցի թեման, գրում է. «Վաղուց եմ նկատել, որ այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
14:53
Սիմոն Աբգարյանի «Էլեկտրան թշվառների աշխարհից» ներկայացումը՝ երևանյան բեմում
Այս տարի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը որպես Երևանյան միջազգային թատերական փառատոնի հատուկ հյուր ներկայացնում է ֆրանսահայ...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը երկրորդ դեղին քարտն է ցույց տալիս Հայաստանին. Քաղտեխնոլոգ
«Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը Նարիշկինի հայտարարությունը չէ, ադրբեջանցի քրեական հեղինակության օլիգարխի...
Աղբյուր` Panorama.am
14:32
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան
«ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԱԺ ՔՊ-ականները մերժեցին անշարժ գույքի վաճառքի հարկման վերաբերյալ կոլեկտիվ հանրագիրը
«Ես իմ անշարժ գույքը կարո՞ղ եմ առանց սակարկությունների վաճառել, թե՞ ոչ»,-ԱԺ Տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Դու իմ գոյության հանճարն ես. Ինչպես է Աշոտ Ղազարյանը շնորհավորել կնոջը
Հայստնի դերասան, սիրված հումորիս Աշոտ Ղազարյանը  ինսթագրամում հուզիչ գրառում է կատարել՝ շնորհավորելով կնոջը ծննդյան տոնի առթիվ....
Աղբյուր` Panorama.am
14:11
Դատական նիստերից հետո էլ «Գոյ»-ի դերասանները շարունակում են նստացույցը
Վարչական դատարանում  նոյեմբերի 25-ին և 26-ին տեղի է ունեցել  «Գոյ» թատրոնի՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական...
Աղբյուր` Panorama.am
13:54
Գեղամ Նազարյան. Քննարկումը կլինի, իմ կարծիքը կասեմ
«Չեմ մեկնաբանում։ Այդ թեմայով որևէ բան չեմ խոսում»,-ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը՝ Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հայաստանին ասել են՝ խնդրի. Քաղտեխնոլոգն Ուշակովի հայտարարության մասին
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի հավատում, որ Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ու կամքով է դիմել ՌԴ-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
13:29
Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան
«Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի...
Աղբյուր` Panorama.am
13:18
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
«Այստեղ  առնվազն երկու կողմ կա, ովքեր շահագրգռված կամ չէին ցանկանա, որ Հայաստանում անցկացվեր այդ միջոցառումը»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:08
Ջերմաստիճանը կշարունակի նվազել
Երևանում նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են, 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՀԾԿՀ-ը՝ խմելու ջրի սակագնի մասին
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի...
Աղբյուր` Panorama.am
13:01
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}