Քաղաքական 10:24 25/06/2022 Հայաստան

Մամիկոն Ասլանյան. Իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում սնվել, քայլել, հանգստանալ

Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել շատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակն առաջնորդող Մամիկոն Ասլանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հայտարարություն է հրապարակել, որտեղ ասված է.

«Սիրելի´ համաքաղաքացիներ.

Համբերությամբ լցված սպասեցինք, որպեսզի որոշակիորեն հանդարտվի նախորդ օրերի 2,5 միլիարդանոց «օճառային օպերան», որ հասկանանք, թե մեղադրող կողմերի դրամատիկ ցինիզմի աստիճանն ինչ չափերի է հասնում:

Փորձենք պարզաբանել անպարզաբանելին...

Վերջերս, Վանաձորում «համայնքանպաստ» աննախադեպ հռետորաբանությամբ ավագանու նիստի հրավերք էին իրազեկել։ Դա այն դեպքում, երբ նախորդ ողջ ընթացքում Մամիկոն Ասլանյան դաշինքի կողմից  նախաձեռնած նույնաբովանդակ նիստերի կազմակերպումը մերժվել էր անհասկանալի պարզաբանումներով:

Նաև, փաստաթղթային տարբերակով, քաղաքապետարանը «հիմնավորել» էր մերժումը՝ նիստի գումարումը համարելով անօրինական, քանի որ մեր քաղաքին ու հանրապետությանը հայտնի մի գործչի հատուցանելի (утром жалоба-вечером должность) ծառայությունների դիմաց` դատարանը արգելանք էր դրել նիստեր անցկացնելու վրա:

Դեռ ավելին, կողպվել էին նիստերի դահլիճի դռները, որպեսզի ավագանու անդամների մուտքը սահմանափակվի։ Եթե նիստերի անցկացումը թույլատրվեր, ապա համայնքը կձևավորվեր, կունենար համայնքի ղեկավար, իսկ բյուջեն կհաստատվեր դեռևս դեկտեմբեր-հունվար ամիսներին:
Իրավական առումով ոչինչ չի փոխվել, հետևաբար, ի՞նչ սկզբունքով կամ ի՞նչ անսկզբունքայնությամբ էր նիստ գումարվելու. առաջին հայացքից հասկանալի չի, մանավանդ, մեծ ծրագրեր պլանավորելու համար  արդեն բավականին ուշ է, նույնիսկ իրերի հաջող ընթացքի պարագայում ծրագրերի իրականացումը ֆինանսական և օրացույցային այս տարում բացառված է (ծրագրերի հաստատում, նախագծա-նախահաշվային աշխատանքներ, մրցույթներ, աշխատանքների իրականացում), հետո էլ այդ թմբկահարվող գումարի կեսից ավելին համայնքի ներդրման չափն է:
Այդ գումարը համայնքից ոչ ոք չի կարող տանել և այդ գումարը ենթակա է տնօրինման համայնքի կողմից, համայնքի կարիքների համար: Եւ ուրեմն, այդ գումարը ոչ մի տեղ չի կորչում:
Ի դեպ, այդ գումարն արգասինքն է մեր նախորդ տարիների աշխատանքի, իսկ մյուս մասը կառավարության ենթադրվելիք ներդրման չափն է, որը ևս ցանկության դեպքում, չի կորչում։
Սա նիստի չկայացումը (ոչ մեր մեղքով ու պատճառով) որպես մահազդ ներկայացնողների համար։
Նշենք նաև, որ բացի Մամիկոն Ասլանյանին ապօրինաբար կալանքի տակ պահելուց, ավագանու նիստերի վրա ապօրինի (հայտնի գործարքի դիմաց) արգելանքներ դնելուց, նախորդ ամիսներին նաև օրենքների մեջ խայտառակ  փոփոխություններ են կատարվել, որոնցով, ապօրինաբար, ավագանուն շրջանցելով, ընտրական պրոցեսները ոտնահարելով, իշխանությունները կոպտորեն միջամտել են ՏԻՄ աշխատանքներին և փորձել են ձևավորել անօրինական իշխանություն։ Այս ողջ ընթացքում քաղաքը մատնված էր անտերության և անիշխանության, և հիմա ոմանք հիշել են, որ կա խնդիր, կա ավագանու ինստիտուտ, որ կարևոր գործառույթ ունի իրականացնելու։

Այժմ, որոշ հին ու նոր, գունագեղ ու լուսատու «քաղաքասերներ», տարբեր ժամանակաշրջաններում «սատանայի փաստաբանի» դերը ստանձնած, այժմ մարող աստղերի շարքերից դեռևս կենդանության թույլ նշաններ ցույց տվող «ազնվության» դրոշակակիրներ, մի քանի չկողմնորոշվող կոչնակներ ու ուղղակի մոլորյալ քաղաքացիներ հիշել էին, որ քաղաքը սիրել է պետք ու հատուկ հանձնարարությամբ, «մատաղի» տեքստեր բաժանելով, ստանձնել էին համայնքի նկատմամբ սեր  ձոնելու անփառունակ «սազանդարությունը» և գավառական շանտաժի դիմելու զավեշտալի գործելաոճը, իսկ մի այլ կացնային (топорный) թևով էլ ավագանու անդամներին էին հրավիրում պետական «դռներ», ահաբեկում ու սպառնում, թե եկեք նիստի, այլապես վատ է լինելու։ Այս նույն մարդիկ ու «մարդուհիները» ամիսներ շարունակ պահպանել են մեռելային լռություն և ականջալուր չեն եղել տեղի ունեցող սանձարձակություններին, որոշները նաև ակտիվ դերակատարում են ունեցել մարդ «բռնել տալու» ստոր գործի և իշխանազավթման փորձի մեջ։

Այս արարի միակ սփոփիչ բաղադրիչն այն էր, որ Մամիկոն Ասլանյանին չէին սպառնացել, որ եթե նիստի չգա, վատ է լինելու...

Ահաբեկիչներին, սպառնացողներին և իրենց լկտի պահողներին խորհուրդ է տրվում խելոք մնալ, արտահայտություններում լինել զուսպ, այլապես արտահայտչամիջոցների նկատմամբ հնարավոր են նաև վիրահատական ու գռեհիկ միջամտություններ, իսկ ավելի ցինիկներին հիշեցնենք, որ գանգատուփի մեջ տեղադրված ամեն պարունակություն ուղեղ չէ, իսկ լեզվի ամեն դայլայլ էլ հոդաբաշխ խոսք չէ։

Օգտվեք ձեզ ընձեռնված բարենպաստ եղանակից, սնվեք, քայլեք, հանգստացեք, բայց հիշեք, որ դուք ընդամենը գործիք եք և ոչ ավելին։

Փաստորեն, իրենք քաղաքը տանեն կոլապսի, ավագանու նիստերի վրա արգելանք դնեն, մարդ կալանավորեն, պատանդի պես պահեն, հիմա կոկորդ պատռելով այլո՞ց մեղադրեն ապօրինի նիստին չգալու և քաղաքը չշենացնելու մեջ:

Մենք մեր քաղաքի ու համայնքի նկատմամբ միշտ եղել ենք պատասխանատու և մեր գործողություններով երբեք քաղաքի շահը չենք ստորադասել ոչ անձնական և, առավել ևս, ոչ էլ քաղաքական շահերին։

Չձևավորված համայնքում ի՞նչ բյուջե էին ընդունում, ի՞նչ համամասնությամբ, ի՞նչ առաջնահերթությամբ, կամ ընդհանրապես ինչպե՞ս է հիմա կոչվում կամ անվանվում գոյություն չունեցող համայնքը։ Կամ բյուջե հաստատելն այս պահին ի՞նչ կապ ուներ ապագայի սուբվենցիոն ծրագրերի հետ։ Մի՞թե կարելի է նման էժանագին մեթոդներով մարդկանց մոլորության մեջ դնել, խաբել, անարցունք լացել` բա էկեք-հասեք, նիստ արեք, այլապես կորած ենք...

Այսինքն, սերը համայնքի նկատմամբ ոչ թե նախորդ տարիներին կատարված աշխատանքներն ու բազմաթիվ ծրագրերն են, ոչ թե ժովովրդի տված վստահության քվեն իրացնելն  է, այլ մեր ու համայնքի նկատմամբ իրականացվող իրավական ահաբեկչությանը սատարելն ու մեր ձեռքերով մեր համաքաղաքացիների ընտրական իրավունքից բացահայտ զրկելն է։ Եվ որքանո՞վ է բարոյական համայնքի  ղեկավարի  թեկնածուին ապօրինի կալանավորել, թույլ չտալ նրա ընտրությունը ավագանիում, ավագանու նիստերն ապօրինի արգելել ու նրա թիմակիցներին հրավիրել դե յուրե այդ խայտառակությանը մասնակից դառնալու, դրանով նաև վաստակաշատ մարդկանց, ավագանիներին անվանարկել, պախարակել, պիտակավորել, դեռ ներկայացման անունն էլ դնել «սուբվենցիա՝ հանուն քաղաքի փրկության»:

Այս նույն քարոզիչները գուցե հաշվեն, թե անցնող մի քանի ամիսներին համայնքն ի՜նչ վնասներ է կրել, ի՜նչ ծրագրեր չեն իրականացվել, ի՜նչ գումարներ չեն հավաքագրվել, ինչու՞ խոշորացված համայնքը չի ձևավորվել, ինչու՞ համայնքը բյուջե չունի, ինչու՞ են անցյալ տարվանից կիսատ ծրագրեր մնացել, այդ ու՞մ կառավարման ժամանակաշրջանի տնտեսած միջոցներով են այսօր ներդրում անում և ի՞նչ գումարների մասին է խոսքը, որով պիտի ծրագրեր իրականացվեին...

Վերջապես, ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու հանրապետության երրորդ քաղաքը անիշխանության մատնելու, խոշորացված համայնքի կայացումը վիժեցնելու համար։
Այս ենթադրյալ նիստի բուն նպատակը անցած ապօրինությունները լեգիտիմացնելն էր ու մնացած ավագանիներին նվաստացնելով ներքաշելը այդ գործընթացների մեջ. այլ պատճառաբանություններն առնվազն անտրամաբանական ու ոչ օրինական են։

Մամիկոն Ասլանյան դաշինքը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ քանի դեռ համայնքում վերականգնված չեն սահմանադրական, իրավական պրոցեսները, քանի դեռ կանգ չի առել Վանաձորի զավթման արշավանքը, Չի´ մասնակցելու հակաօրինական որևէ միջոցառման, այդ թվում` անհասկանալի նիստերի, անորոշ քննարկումների և ընդամենը ականջին հաճելի բեմականացումների։

Երբ որ ամեն բան կընթանա օրենքի, ընտրական իրավունքի իրացման տրամաբանության մեջ, դաշինքը ամեն բան կանի համայնքի ներսում համերաշխության, հանդուրժողականության խաթարված մթնոլորտը վերականգնելու համար, ներողամտորեն, հանուն համայնքի, կշարունակի իրականացնել իր կողմից խոստացված ծրագրերը։

Վանաձորում և ՀՀ-ում գործունեություն ծավալող միջազգային, իրավապաշտպան, դիվանագիտական կազմակերպություններին և ընդհանրապես օրինապաշտ քաղաքացիներին կոչ ենք անում ցանկացած ձևաչափում բարձրացնել այս աղաղակող երևույթների մասին` հանուն մեր համայնքի և երկրի իրավական անվտանգության, հանուն օրենքի ու սահմանադրականության։
Երկար ստացվեց, բայց ստիպված էինք»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:28
Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր գումարման պատգամավորների լիազորությունները և ընտրել նախագահ
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է 11-րդ գումարման պատգամավորների լիազորությունները և կառավարությունը հրաժարական է տվել։...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ինչո՞ւ է ՍԴ-ն մերժել փաստաբանների հարկերի հարցով ՄԻՊ ներկայացրած դիմումի հիման վրա քննություն նշանակել
Սահմանադրական դատարանը մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ փաստաբանների հարկերի բարձրացման հարցով ՍԴ դիմումի հիման վրա քննություն նշանակել։ ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կոսմետոլոգը դատի է տվել Ռոնալդուին
Կոսմետոլոգ Ռոշան Ռավինդրանը դատական հայց է ներկայացրել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։ The Sun-ի հաղորդմամբ, մասնագետը դատարան է դիմել 40...
Աղբյուր` Panorama.am
13:35
2025-ին կսկսվեն նաև Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
13:28
2024 թ.-ին ավելացել է հոմոսեքսուալ կապերից ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքերը՝ հասնելով 12%-ի. Աննա Մերգելյան
«Ի տարբերություն 1988թ-ի, երբ ընտրվեց  դեկտեմբերի 1-ի օրը, ներկայում մարդկությունը, բժշկագիտությունն ունի դեղորայք, որով կարողանում է...
Աղբյուր` Panorama.am
12:54
Մաhաgել է բժշկական գիտությունների թեկնածու, դասախոս Ռուբեն Բեկյանը
«Մեզանից հեռացել է մեր ամբիոնի այցեքարտը, մեր ամբիոնը խորը իմաստով և գեղեցիկ հմայքով հարստացրած սյուներից մեկը»:
Աղբյուր` Panorama.am
12:44
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Մասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն...
Աղբյուր` Panorama.am
12:38
«Ամենայն անկեղծությամբ». ARARAT-ը ներկայացնում է գովազդային նոր արշավը
«Ամենայն անկեղծությամբ»՝ ARARAT-ի նոր գովազդային արշավը բրենդի պատմության ևս մեկ հատոր է։ ARARAT հայկական կոնյակը, շարունակելով...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}