
Սոչիում հանգստացողներին զգուշացրել են պտտահողմի հավանականության մասին
Սոչիի վարչակազմի ներկայացուցիչները հանգստավայրի բնակիչներին և հյուրերին տեղեկացրել են ծովում, նաև ցամաքում պտտահողմի նոր ձևավորման վտանգի մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է տեղական վարչակազմի կայքում։
Իշխանությունների հաղորդմամբ, հունիսի 25-ին և 26-ին Սոչիում սպասվում է մասամբ ամպամած եղանակ, գիշերը հնարավոր է անձրև։
Միևնույն ժամանակ, քամիները չեն թուլանում, ինչի ֆոնին պահպանվում է ծովի վրայով, ցամաքում պտտահողմի առաջացման հավանականության մասին։
Վարչակազմը մարդկանց խնդրել է հետևել բոլոր նախազգուշական միջոցառումներին՝ հրաժարվելով հանգստանալ Սև ծովի մոտ։
Հարակից հրապարակումներ`
- Կուբանում ջուրը երկու մեքենա՝ մարդկանցով, քշել է ծովը
- Սոչին ծրագրում է այս տարի ընդունել 7 մլն զբոսաշրջիկների