Վարդան Բալյան. Այս քայլող դիակները պետք է հավաքել, թաղել կամ դիակիզել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթել
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Սովորաբար իշխանական քարոզչամեքենայի տեսանյութերը չեմ նայում՝ քարից ներվեր է պետք և անջատած ուղեղ՝ երկուսն էլ չունեմ: Ինչևէ, լրահոսում աչքովս ընկավ այդպիսի մի նյութ, որ իմ հայրենի Սիսիանից էր, զուտ հետաքրքրության համար բացեցի: Ու հանկարծ լսում եմ...Պատմում են ՙՔոչարյանի բռնապետական ռեժիմի՚ սիսիանցի զոհերի մասին, բնականաբար, առանց անուն տալու, բայց հերոսն ինձ հայտնի մեկն էր, ավելին՝ իմ աչքի առաջ է ապրել իր կյանքը:
Հայտնի ֆիմը հիշեցի՝ ո՞վ էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ: Առաջին պատերազմի տարիներին ֆիդայու շորերի մեջ թաքնված մի սովորական խմող գող: Հիշում եմ, պարապմունքից տուն էի վերադառնում, մեր բակում կահ-կարասիով, օգտագործված կահույքով, բարձերով, տեղաշորով բարձված մի մեքենա էին բեռնաթափում, հոտը վերհիշեցի ակամա՝ թուրքի հոտը: Այո, պնդում եմ, թուրքը հոտ ունի, նորմալ հայ մարդու համար զզվելի հոտ, բայց ոչ մեր հերոսի նմանների, որ թալան էր բերել՝ անգամ օգտագործած ափսե, դանակ, պատառաքաղ: Պատերազմից հետո հհշ-ական կամուֆլյաժ հագած նախկին ֆիդային հոսանքի մարդ դարձավ՝ լևի լույսը մեծ պահանջարկ ուներ, ինքն էլ լավություն անել սիրող մեկն էր՝ ոչ անվճար, իհարկե:
Պանիկովսկու բարոյական կերպարը բարոյականության հետ որևէ աղերս չուներ, երբ մահացել էր, մեր նոր էլեկտրիկը չգիտեր ի՞նչ անել մեր հաշվիչի հետ՝ մուտքի բնակարանների մեծ մասի հոսանքները մեր հաշվիչին էին միացված: Կարծում եմ, այսքանն էլ բավական է, որպեսզի հասկանանք՝ ո՞վ էր պանիկովսկին հեղափոխությունից առաջ: Ու հանկարծ, ի զարմանս ինձ, աշխարհացունց բացահայտում եմ լսում. պարզվում է հերոսը 2008 թվականին եղել է ընդդիմության առաջատամարտիկներից, մարտի մեկի գիշերը խմած-քնած է եղել վրանում, երբ առավոտ կանուխ հարձակվել են ոստիկանական համազգեստ հագած հանցագործները, ովքեր գազանաբար ծեծելով սպանել են մեր սիսիանցի Միրաբոյին, Ռոբեսպիերին, Դանտոնին... Նիկոլի նկատմամբ խիստ ոգևորիչ սիրո զգացումից ինքնամոռացության գիրկն ընկած հեքիաթասացը, ով առանձնակի հպարտությամբ պատմում էր իր ազգակից հեղափոխականի, քոչարյանական բռնապետության դեմ պայքարի աննկուն մարտիկի ողբերգական մահվան մասին, մի տեսակ վստահ էր, որ Հայաստանի այսօրվա թագավորին և նրա մանկավիկներին այսպիսի սուտն, անկասկած, դուր կգա, իրենց ճաշակով ու սրտով է: Անբարոյականության ու կեղծավորության համավարակով մահացու վարակված այս տեսակը ապրում է մեր կողքին, պահանջված է երկրի իշխանության կողմից, օրվա իշխանավորի հենարանն է նույնպիսի, ինչպես սրանց նախորդներինն էր:
Երբեմն զզվելի է այսպիսի միջավայրում, այսպիսի մարդկանց կողքին ապրելն այնքան, որ ակամա ցանկություն է առաջանում թողնել ամեն ինչ ու փախչել հնարավորինս հեռու այս ամենից ու ամենքից, հեռանալ սեփական երկրից, դառնալ գաղթական, պանդուխտ, բայց փրկվել այս մարդկանց քայքայման գարշահոտը շնչելուց: Բայց հետո հասկանում ես, որ սրանց մեջ մեռել է ոչ միայն ուղեղը, այլև մարդկայնությունը, որ մարդ արարածին կենդանություն է տալիս, հասկանում ես, որ այս քայլող դիակները պետք է հավաքել, թաղել կամ դիակիզել, որպեսզի համաճարակը հնարավոր լինի հաղթել, այլապես այն վերջնականապես կկործանի երկիրն ու ազգը:
Ուշացումով շնորհավոր բուժաշխատողների տոնը»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Այս տվյալները կարող են հիմք հանդիսանալ քրեաիրավական գործընթաց սկսելու համար, ուղղակի ահասարսարսուռ վիճակագրություն են
- Վարդան Բալյան. Արցախում տեղակայված բոլոր տեսակի հայկական զինված ուժերի զինապահեստի արդիականացում չի իրականացվում
- Վարդան Բալյան. Սիսիանը միակը չէ, որտեղ տեղական ինքնակառավարումն իրականացվում է այսպիսի որակով
- Վարդան Բալյան. Հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա
- Վարդան Բալյան. Մինչդեռ տեղական քարոզիչները, խաղաղության հրեշտակները ջանք չեն խնայում ներկայացնելու հաղթական թուրքերին դիմակայելու բացարձակ անկարողությունը
- Վարդան Բալյան. Հրամայական անհրաժեշտություն է ազատվել սրիկաների ու հիմարների իշխանությունից
- Վարդան Բալյանը՝ իշխանությանը. Ու չփորձեք մեր հայրենիքում մեզ սպառնալ ռուս, ղազախ, բելառուս և այլ ազգության զինվորով
- Վարդան Բալյան. Խաղաղ հանգրվան հասնելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից նավ կառուցել, որի ղեկին կլինի իրական նավարար
- Վարդան Բալյան. Այսպիսի առաջնորդ ու առաջնորդող թիմ կա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին