Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել դեն չգցել ռուսերենի դասագրքերը
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ուկրաինացիներին խորհուրդ է տվել չշտապել դեն նետել ռուսաց լեզվի դասագրքերը, որպեսզի հետո ստիպված չլինեն դրանք փնտրել, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 1-ից Օդեսայի մարզում այլևս չեն դասավանդելու ռուսաց լեզու և գրականություն, դասագրքերն առգրավվել են, իսկ ռուս գրողներին հանել են կրթական ծրագրից։ Բացի այդ, Նիկոլաևի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ից Նիկոլաևի դպրոցներում կարգելվի ռուսաց լեզվի օգտագործումը։
«Հատուկ ռազմական գործողության խնդիրներից մեկն այն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները վերականգնելն է, որոնք ցանկանում են խոսել իրենց մայրենի լեզվով և սովորել այն: Ճիշտ է ուկրաինացի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել մարդկանց իրավունքները խախտելու համար: Իսկ Ուկրաինայի բնակիչները չպետք է. շտապեն դեն նետել ռուսաց լեզվի դասագրքերը։ Դրանք մինչև սեպտեմբերի 1-ը մի կողմ դրեք, որ հետո չփնտրեք դրանք»,- ասել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան