Կարճ հանդիպման մասին՝ 11 օր անց
Նիկոլ Փաշինյանի թիմակից, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը, որը նշանակված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, հունիսի 13-ին հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, հանդիպումը եղել է կարճատև, նորանշանակ դեսպաններին ընդունելու միջոցառման շրջանակում։
Հաղորդագրությունն էլ հանդիպման պես կարճ է, չկա տեղեկատվություն այն մասին, թե ինչ մտքեր կամ կարծիքներ են փոխանակել Մակունցն ու Բայդենը։
Թե ինչու է հանդիպումից 11 օր անց հրապարակվում տեղեկատվությունը, պարզ չէ։
Ի դեպ, ֆեյսբուքյան էջում լուրի ներքո սահմանափակված է օգտատերերի կողմից մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա