Պատմամշակութային արգելոցների մուտքն այսօր անվճար է
Այսօր մի շարք պատմամշակութային արգելոց–թանգարանների, պատմամշակութային արգելոցների մուտքն անվճար է։ Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիների համար յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը արգելոց-թանգարանների մուտքն ազատ է.
«Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան,
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց–թանգարան,
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց–թանգարան,
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց,
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց,
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց,
«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց
«Օգտվե՛ք հնարավորությունից, հանգստյան օրն անցկացրեք պատմամշակութային միջավայրում, բացահայտե՛ք Հայաստանի պատմական հարուստ ժառանգությունը»,- նշում են ՊՈԱԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան