Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
Ռուս զբոսաշրջիկները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հանրաճանաչ հյուրանոցների գրեթե բոլոր տեղերը, սենյակների պակաս է գրանցվել նաև Կալինինգրադի մարզում, Կարելիայում և Ալթայում, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են ոլորտի ներկայացուցիչները։
«Արդեն շատ դժվար է մինչև ամառային սեզոնի ավարտը տեղեր գտնել Սոչիի և հարևան Աբխազիայի հայտնի հյուրանոցներում, ինչպես նաև Կալինինգրադի մարզի, Կարելիայի, Ալթայի ծովափնյա հանգստավայրերում: Նույնը կարելի է ասել կովկասյան Միներալնիե Վոդիի առողջարանների մասին»,- ասել է տուրօպերատորը։
Մեկ այլ ընկերության տուրօպերատոր հայտնել է, որ ամառվա համար Աբխազիայի բարձրակարգ հյուրանոցներում գործնականում տեղ չի մնացել։
«Այսօր ամենալեցուն հանգստավայրերը Սոչին և Աբխազիան են, ինչը բացատրվում է ավիահաղորդակցության առկայությամբ։ Եթե Սոչիում, որտեղ բավականին մեծ թվով սենյակներ կան, դեռ հուլիս-օգոստոսի համար կարելի է ազատ տեղեր գտնել, ապա Աբխազիայում դա անելն արդեն չափազանց դժվար է»,- պարզաբանել են տուրիստական ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան