ԱՀԿ. Աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 920 դեպք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) տեղեկություններ է ստացել աշխարհում երեխաների մոտ հայտնաբերված անհայտ ծագման հեպատիտի մասին։ Խոսքը 33 երկրներում հայտնաբերված հիվանդության մասին է, նշվում է շաբաթ օրը Ժնևում հրապարակված ԱՀԿ-ի մամուլի տեղեկագրում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հունիսի 22-ի դրությամբ հաղորդագրություններ են ստացվել 33 երկրում անհայտ ծագման հեպատիտի 920 ենթադրյալ դեպքերի մասին, որոնք հայտնաբերվել են երեխաների մոտ» - նշել են կազմակերպությունում:
Մայիսի 27-ին հիվանդության վերաբերյալ նախորդ տեղեկատվական թերթիկի հրապարակումից ի վեր ԱՀԿ-ին հաղորդվել է 270 նոր հավանական դեպք։ Օրգանների փոխպատվաստման վիրահատություններ են պահանջվել 45 երեխայի համար, 18 հիվանդ մահացել է։
Անհայտ ծագման հեպատիտի ներկայիս բռնկումը գրանցվել է ապրիլի 5-ին, երբ Մեծ Բրիտանիան ԱՀԿ-ին տեղեկացրել է Շոտլանդիայում մինչև 10 տարեկան 10 հիվանդացած երեխաների մասին: Նշվում է, որ ներկայում դեպքերի կեսը (460) բաժին է ընկնում Եվրոպային, այդ թվում՝ 267-ը գրանցվել է Մեծ Բրիտանիայում: Վարակվածների թվով երկրորդ տեղում Ամերիկան է, որտեղ հայտնաբերվել է 383 դեպք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան