Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Հայաստանի տարածքում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 25-26-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով:
Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: