«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը տարեսկզբի համեմատ աճել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների՝ 2022 թվականի մայիսի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 9 մլրդ 581 մլն դոլար, որը, տարեսկզբի համեմատ, աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով։
Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 533 մլն դոլար։ 18.2%-ով աճել է ներքին պարտքը՝ կազմելով 3 մլրդ 047 մլն դոլար։ Եթե, այս տարեսկզբի համեմատ, տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի, հետևաբար կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված 60.2%-ից ցածր կլինի։ Երբ դոլարը էժանանում է, պետության համար պետական պարտքի բեռը որոշ չափով թեթևանում է։
Հայաստանի պետական պարտքի գերակշիռ մասը՝ շուրջ 70%-ը, արտաքին պարտքն է։ Այն հիմնականում ստացվում և մարվում է դոլարով, սակայն դրա համար պետական բյուջեից տրամադրվող գումարը, բնականաբար, ՀՀ դրամով է, հետևաբար որքան ավելի էժան է լինում դոլարը, այնքան ավելի քիչ դրամ է ուղղվում պետական պարտքի մայր գումարներին ու տոկոսավճարներին։
Դրամը դոլարի նկատմամբ կտրուկ տեմպերով արժևորվում է մայիսի վերջերից, հատկապես՝ հունիսի առաջին երկու շաբաթում։ Հունիսի 14-ին դոլարի որոշակի աճ նկատվեց, սակայն հունիսի 17-ից կրկին էժանանում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին