ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է որոշում, որով արգելվում են հղիության արհեստական ընդհատումները
Ձայների 5-ը 4-ի հարաբերակցությամբ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել է ապշեցուցիչ վճիռ, չեղյալ հայտարարելով 1973 թվականին ընդունված որոշումը, որն օրինականացնում էր հղիության արհեստական ընդհատումներն ամբողջ երկրում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ոմանց համար սա աներևակայելի անարդարություն է, որոնք ասում են, թե կանայք պարտավոր չպիտի լինեն ամեն հղիության դեպքում ունենալ երեխա: Մյուսների համար սա ուշացած բարոյական հաղթանակ է՝ պնդելով, թե չի կարելի սպանել դեռ չծնված երեխային:
Նշվում է, որ դեռևս մայիս ամսին էին տարածվել այդ որոշման նախնական տեքստի մասին լուրեր, ինչն անհանգստության ու բողոքի ալիք էր բարձրացրել այն մարդկանց շրջանում, ովքեր կողմ են հղիության արհեստական ընդհատումներին` աբորտին:
Չնայած դատարանում պահպանողականների թվի մեծամասնությանը, աբորտներ իրականացնելու կողմնակիցները դեռևս փայփայում էին հույս, որ 1973 թվականի օրենքը, որը տալիս էր աբորտներ իրականացնելու իրավունք, կմնար ուժի մեջ: Նրանք հենվում էին այն փաստի վրա, որ արհեստական վիժեցումների իրավունքը երկար տարիներ է հաղթահարել պահպանողականների ընդդիմությունը:
Նրանք իրենց հույսը չէին կորցնում նույնիսկ այն բանից հետո, երբ պահպանողական դատավորներն անց էին կացնում շքերթ, ի պաշտպանություն աբորտները դադարեցնելուն: Սրանք բոլորն այն դատավորներն են, ում այս պաշտոններում նշանակել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Նրանք այն ժամանակ էին դեռևս երդվել, որ վերջ են տալու աբորտի դիմելու ազատությանը:
Նախագահ Բայդենն ասել է, որ իր վարչակազմը կպաշտպանի կանանց «հիմնական այս իրավունքը», ու խոստացել է թույլ տալ կանանց, հղիության արհեստական ընդհատումներն իրականացնել այն նահանգներում, որտեղ այն թույլատրվում է: Այսինքն, աբորտներն արգելող նահանգներում բնակվող կանայք կարող են ունենալ հղիությունն այլ նահանգում ընդհատելու իրավունք:
«Գերագույն դատարանի որոշումը չի խանգարում կանանց մեկնել այն նահանգ, որը թույլ է տալիս դա: Դա չի խանգարում այդ նահանգի բժշկին բուժել այս կանանց», ասել է Բայդենը:
«Եթե որևէ պետական կամ տեղական իշխանության պաշտոնյա՝ բարձր կամ ցածր, փորձի կանանց արգելել այդ իրավունքից, ես կանեմ ամեն ինչ, այդ ոչ ամերիկյան գործելակերպը կասեցնելու համար»,- հավելել է նա:
Նա նաև խոստացել է, որ կանայք կունենան անհրաժեշտ բոլոր դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն:
Բայդենն ասել է, թե առողջապահական կազմակերպությունները գտնում են, որ «սահմանափակելով այս դեղամիջոցների հասանելիությունը, հղի կանանց շրջանում կմեծանա մահացությունների թիվը: Նրա խոսքերով, առողջապահության նախարարությունն ապահովելու է դեղերի հասանելիությունը «առավելագույն չափով»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան