Գերմանիայի կանցլեր. Անհրաժեշտ է նախապատրաստվել էներգակիրների գների բարձրացմանը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախազգուշացրել է ուկրաինական իրադարձությունների ֆոնին էներգակիների թանկացմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարության տեքստը տարածել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Շատ բաներ, որոնք մենք գնում ենք, թանկացել են։ Սնունդը, բայց հատկապես էներգիայի գները»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով, թանկացումները նկատելի են հանրապետության լցակայաններում։
«Մենք դա նկատում ենք լցակայաններում, նկատում ենք, երբ պետք է վճարենք ջեռուցման հաշիվը»,- ասել է նա։ Պատրաստվեք դրան»,- հայտարարել է Շոլցը։
Ջեռուցման համար նախատեսված մազութը և գազն ավելի թանկ է, քան մեկ տարի առաջ։ Այսպիսով, մենք պետք է պատրաստվենք դրան»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Միաժամանակ, նա նշել է, որ իշխանություններն արդեն որոշակի միջոցներ են ձեռնարկել, մասնավորապես՝ օրենքներ, որոնք երաշխավորում են ժամանակին ավելի շատ գազի պահեստավորում երկրի գազապահեստարաններում։
«Եվ մենք աշխատում ենք, որպեսզի հնարավոր դառնա էներգառեսուրսների ներմուծումը Գերմանիա այլ ճանապարհներով, և ոչ միայն Ռուսաստանի միջոցով, սա նույնպես կարևոր է»,- ասել է Շոլցը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
- Գազի համաշխարհային գներն առաջիկա հինգ տարիներին բարձր կլինեն, հայտարարել են Գերմանիայում
- ԵՄ-ն չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. Ժոզեպ Բորել
- Ուկրաինական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան