Գերմանիայի փոխկանցլերն էներգիայի խնայողության նպատակով սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել
Գերմանիայի Էկոնոմիկայիև կլիմայի պաշտպանության գործերերի նախարար Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ էներգիայի խնայողության անհրաժեշտության ֆոնին սկսել է ավելի քիչ ցնցուղ ընդունել: Այս մասին հայտնել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարը Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը գործում է կառավարության հանձնարարականների շրջանակում։
«Ես հավատարիմ եմ մնում խորհուրդներին, զգալիորեն կրճատել եմ իմ ցնցուղ ընդունելու ժամանակը», - ասել է Հաբեքը: «Սակայն ես վատ օրինակ եմ։ Ես, որպես նախարար, ունեմ աշխատավարձ, որի մասին ուրիշները միայն երազում են»,- հավելել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է պահանջվում լոգանք ընդունելու համար՝ Հաբեքը հիշեցրել է Նիդեռլանդների իշխանությունների նախաձեռնությունը, որոնք քաղաքացիներին առաջարկում են լոգանք ընդունելու ժամանակը 10 րոպեից կրճատել հինգ րոպեի։ «Կյանքումս 5 րոպե անգամ ցնցուղ չեմ ընդունել։ Ես դա միշտ արագ եմ անում»,- ասել է նա:
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մեկնաբանելով Գերմանիայի բոլոր բնակիչների համար ցնցուղ ընդունելու ժամանակը կրճատելու առաջարկությունը, հայտարարել է. «Ես կարծում եմ, որ նախարարը ցանկանում էր այդ հարցի շուրջ արտահայտվել միայն իր անունից, այլ ոչ թե ուրիշներին ասել, թե ինչ անել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին