Դանակահարություն Արարատ գյուղում
Անցած կեսգիշերին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան հեմոպնևնոթորակս, ներքին արնահոսություն, հիպոոլեմիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Արարատ գյուղի բնակիչ, 59-ամյա տղամարդ:
Իրավապահ այս մարմնից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժանմունքի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են՝ ժամը 23.30-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխվածի տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 45-ամյա համագյուղացին:
Հունիսի 25-ին, ժամը 00.45-ին, նա Ավշար գյուղի գազալցակայանի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Նույն վայրում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: 45-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: