Թուրքիան Սուքիասյանների ավիաընկերության ինքնաթիռին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով
Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանանի Հանրապետություն չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։
Ընկերությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև ս.թ. հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը: ԸՆկերությունից հայտնում են, որ Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։
Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքները:
Ավելի վաղ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չէին տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն, ինչի հետևանքով ընկերությունը ստիպված էր մինչև ս.թ. հունիսի 10-ը չեղարկել Երևան- Լիոն- Երևան և Երևան- Փարիզ- Երևան ուղղություններով չվերթերը:
Հիշեցնենք, որ «Հետք» գրել էր, որ FLYONE ARMENIA ընկերությունը ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է.
«Հայաստանում «Fly One»-ի գործընկերները Սուքիասյաններն են, սակայն «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում եղբայրներից՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյաններից, ոչ մեկ չկա: Հայկական կողմին պատկանող 54 %-ը գրանցված է այլ անձանց անունով, որոնք, սակայն, ըստ ամենայնի, փոխկապակցված են Սուքիասյաններին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին