Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան, մտադիր է վաճառել Մերձմոսկվայում գտնվող իր անշարժ գույքը
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան, որին արգելված է մուտք գործել Ռուսաստան առաջիկա 50 տարում ռուսատյաց դիրքորոշման համար, մտադիր է վաճառել Մոսկվայի շրջանի էլիտար ավանում գտնվող իր քոթեջը։ Այս մասին գրում է REN TV-ն։
«Penny Lane Realty»-ի գործադիր տնօրեն Գեորգի Ձագուրովը հեռուստաալիքին հայտնել է, որ ուկրաինացի երգչուհու տունը գնահատվում է մոտ 120 միլիոն ռուբլի։
Նա նշել է, Լոբոդան Նոր Ռիգայի Կնյաժիե Օզերո գյուղում անշարժ գույքը գնել է մոտ հինգ տարի առաջ։ 2018 թվականին այն ձևակերպվել է Նաթելլա Կրապիվինայի անունով, որը երկար ժամանակ Լոբոդայի պրոդյուսերը։ Սակայն 2021 թվականի նոյեմբերին երգչուհին գրանցվել է այդտեղ. տեղեկությունը հաստատվում է այն փաստաթղթերով, որոնք առկա են հեռուստաընկերության տրամադրության տակ։
Կնյաժիե Օզերո գյուղում բնակություն են հաստատել նաև այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Դմիտրի Նագիևը, Ալեքսեյ Չումակովը, Միխայիլ Տրուխինը։