Հորդանանի թագավորը պաշտպանել է «Մերձավոր Արևելքի ՆԱՏՕ» ստեղծման գաղափարը
Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը կողմ է հանդես եկել Մերձավոր Արևելքում ՆԱՏՕ-ի անալոգի ստեղծման գաղափարին։
«Ես կլինեմ առաջին մարդկանցից մեկը, ով կաջակցի մերձավորարևելյան ՆԱՏՕ-ին»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Հորդանանի միապետը CNBC-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ նման ռազմական դաշինքի դերը պետք է հստակ սահմանվի։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նրա պաշտոնավարման ընթացքում առաջարկել էր ստեղծել Մերձավոր Արևելքի ռազմավարական դաշինք (Мiddle East Strategic Alliance, MESA), որը նաև կոչվել էր «Արաբական ՆԱՏՕ»։
Հաղորդվել է, որ Վաշինգտոնի պլանի համաձայն, բացի ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, MESA-ն պետք է ներառի Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Բահրեյնը, Քաթարը, Օմանը, Եգիպտոսը և Հորդանանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան