Նորվեգիան ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է՝ «արտակարգ»
Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայությունը Օսլոյի ակումբում հրաձգությունից հետո ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է «արտակարգի»: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ABC Nyheter-ի նորվեգական առցանց հրատարակությունը։
«Շաբաթ գիշեր Օսլոյում հրաձգությունը նշանակում է, որ ծառայությունն ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացնում է «սովորականից» մինչև «արտակարգի», - ասվում է ոստիկանության անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ոստիկանության անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ այս պահին որևէ տեղեկություն չկա, որը վկայում է, որ հետագա հարձակումներ են նախատեսվում։
Միջադեպը տեղի է ունեցել Օսլոյի կենտրոնում հունիսի 25-ի գիշերը։ Անհայտ անձը կրակ է բացել ակումբի վրա: Կասկածյալը ձերբակալվել է դեպքի վայրի մոտ։ Ոստիկանության տվյալներով, երկու մարդ զոհվել է, 10-ը՝ ծանր, 11-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել։ Իշխանությունները չեն բացառել ահաբեկչությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան