Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է դառնալ յոթ տարի
Ուզբեկստանի նախագահի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև յոթ տարի։ News.ru-ի հաղորդմամբ, նշված է «Народное слово» խորհրդարանական թերթի կողմից հրապարակված հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում։
Ուզբեկստանի Հիմնական օրենքի գործող տարբերակի համաձայն՝ նախագահին ընտրում են երկրի քաղաքացիները՝ համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ։ Նրա պաշտոնավարման ժամկետը ներկայումս հինգ տարի է։
Բացի այդ, փոփոխությունները ներառում են հանրապետությունում մահապատիժն արգելելու առաջարկ։ Նախագծում ընդգծվում է, որ կյանքի իրավունքը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է և պաշտպանված է օրենքով։ Մահապատիժը որպես պատժի ամենաբարձր միջոց Ուզբեկստանում չի կիրառվում 2008 թվականից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուզբեկստանի նախագահն առաջարկել է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով, այս դեպքում երկրի հիմնական օրենքը իսկապես ժողովրդական կլինի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին