Ջոնի Դեփի փաստաբանը փրկել է ինքնաթիռի ուղևորին և ստացել երկու շիշ գինի
Ջոնի Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսն օգնել է ինքնաթիռի ուղևորին, ով վատացել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսից Նյու Յորք American Airlines չվերթի ժամանակ։ Տարեց տղամարդը վատ է զգացել,կորցրել է գիտակցությունը և գլուխը հարվածել։ Վասկեսը թիկնապահի հետ սկսել է օգնել թոշակառուին։ Նա զանգահարել է հարազատին, ով բժիշկ է աշխատում: Սկզբում նրանք պետք է պարզեին, թե ուղևորի մոտ ինֆարկտ է տեղի ունեցել, թե ուղեղի արյունազեղում։
Բորտուղեկցորդուհիներից մեկը Ջոնի Դեփի փաստաբանին ասել է, որ նա «հրաշք կին է» և Կամիլային երկու շիշ գինի է նվիրել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան