Քաղաքական 13:42 25/06/2022 Հայաստան

Ստեփան Դանիելյան. Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ

Քաղաքագետ Ստտեփան Դանիելյանը գրում է.

«Հայաստանի նկատմամբ անում են այն, ինչը ժամանակին արել են Գերմանիայի հետ
Երկրորդ աշխարհամարտի պարտությունից հետո Գերմանիան կորցրել էր բազմաթիվ տարածքներ, այդ թվում Քյոնիկսբերգն (այսօրվա Կալինինգրադը ոչ ամբողջությամբ),  Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) և այլ տարածքներ, նաև նաև Գերմանիան էր երկու մասի բաժանվել: Գերմանացիների համար դա ցավոտ խնդիր էր:

Անգամ լինելով պատերազմում արդյունքով կապիտուլյացիայի երթարկված ու օկուպացված (ըստ էության մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտվում այդ մտքի հետ ու Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդյունում ձևավորված տարածքներն, ինչը չէր հակասում երկբևեռ աշխարհի տրամաբանությանը, քանի որ Արևմուտքին պետք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միությունը:

Սակայն 70-ականներին աշխարհը սկսվում է փոխվել և երկու բևեռները համագործակցության եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պետք էր միմյանց սահմանները ճանաչել, այսինքն Գերմանիան պետք է ճանաչեր ետպատերազմյան սահմանները: Սկսվում է հելսինկյան գործընթացը, որի գլխավոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նույն Քիսինջերը, որը Դավոսյան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրաինան) ու համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքն, անել նույնn, ինչն արվել էր ժամանակին Գերմանիայի հետ:


Ինչի էր պետք սահմանների ճանաչումը

Այդ գործում կենտրանական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերյան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, հետո տարագրվել է Նորվեգիա ու Շվեդիա, ընդունել էր Նորվեգիայի քաղաքացիություն, սակայն պատերազմից հետո վերադարձել էր Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցության ղեկավարներից մեկն, իսկ 1969-74 թթ. դարձել է Գերմանիայի կանցլեր: Մի խոսքով, Վիլլի Բրանտը «խաղաղության դարաշրջանի» կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիվ Արևմուտքի ու կոլեկտիվ Արևելքի շահերին:

Վիլլի Բրանտը «Նոր արևելյան քաղաքականության» հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միության հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միությանը, իսկ վերձջինս գազամուղ է կառուցում դեպի Եվրոպա, որը տնտեսական զարգացման հնարավորություններ է ստեղծում: 1972-ին երկու Գերմանիաները ճանաչում են միմյանց, 1971-ին ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանից հետո, երբ 1970-ին Սովետական Միության վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է ետպատերազմյան սահմանները: Ըստ էության Արևմուտքը նրան խրախուսում է կատարել իր կյանքի գլխավոր քայլը, ճանաչել ետպատերազմյան սահմաններն, ինչին գերմանացիները դեմ էին:

Եթե երկու բևեռներն, Արևմուտքն ու Արևելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանը, ապա ինչու էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետև նա պետք է «կոտրեր» գերմանացիները դիմադրությունը, համարվելով «դավաճան» ու «հողատու»: Իսկ թե ինչպես էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ հետո, սայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդյունքում 1975-ն կնքվեց Հելսինկյան համաձայնագիրը, որով ճանաչվեցին ետպատերազմյան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական հարաբերությունները, նաև կնքվեց մարդու իրավունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվեց ԵԱՀԿ-ն:

Ոնց էին «կոտրում» գերմանացիներին

Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատվածին: Երկու բևեռները գնում էին մեևձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիվ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջև կնքված համաձայնագիրը պետք է գերմանիայի խորհրդարանը ճանաչեր, ինչը համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքվում: Դրա համար գործի դրվեց պատգամավորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրված էր Արևելյան Գերմանիայ հատուկ Ծառայության՝ Զտազիի վրա, իսկ Սովետական Միության կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու «մեր հայրենակից» Վյաչեսլավ Կևորկովը: Կաշառում են երկու պատգամավորների, դա անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամավորների մեկի տանից առգրավվում է 50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքը վերձջնականապես չի ապացուցվում, նաև ապացուցելու ցանկացողներ էլ չկային, որովհետև, կարելի է ասել, որ դա երկու բևեռների միասնական օպերացիան էր:
1974-ին ձերբակալվում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գյուստավ Գիյոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջև կապավորն էր, որի պատճառով նա հրաժարական է տալիս, սակայն գործն արված էր, բոլոր կողմերը գոհ էին: Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտվում են կատարվածի հետ՝ իսկ ինչ պետք է անեին:

Հելսինկյան համաձայնագիրն ու «3+3» ձևաչափը

Այն ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նույն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձևաչափով: Հայաստանի հաշվին Թուրքիան, Ռուսաստանը (հրավիրված է նաև Իրանը) միմյանց միջև համագործակցության ձևաչափ են ստեղծում և դա արվում է Հայաստանի հաշվին: Նպատակն ու տեխնոլագիան նույն է, ուղղակի առանց վերամբարձ արժեքների մասին հիշատակման, ինչպիսին են մարդու իրավունքներ և այլն: Իսկ «հատուկ գործողության» մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երևակայությանը, նաև ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}