Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհված հղի Սոնա Մնացականյանի իրավահաջորդի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած՝ ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին կալանավորելու պահանջով դատախազի կողմից բերված բողոքը՝ վարորդին թողնելով ազատության մեջ։
Քրեական գործի նախաքննության տեսանելի ընթացքի մյուս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ պետական պատվերի շրջանակներում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեջ մեղավոր անձանց հետագա անպատժելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդհուպ ապացույցների ոչնչացման միջոցով»։
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
- Ահա թե ով էր Սոնան. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած կնոջ ամուսնու նոր գրառումը
- Աշոտ Վարդանյան. Սոնա, իմ Սոնա. Նա աշխարհի ամենագեղեցիկ ժպիտն ուներ
- Սոնան միշտ կմնա մեր սրտերում՝ որպես բացառիկ հայրենասեր. «Աջակցենք մեր հերոսներին».
- Մեր գյուղի հպարտությունն էր Սոնան. Ո՞վ է Փաշինյանի շարասյան մեքենայի կողմից վրաերթի հետևանքով մահացած կինը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան