ՅՈՒՆԻՍԵՖ. Ամեն րոպե աշխարհում ավելանում է թերսնված երեխաների թիվը
Մեծ Յոթնյակի Գագաթնաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է արել աշխարհի առաջատար տնտեսություններին հատկացնել 1,2 միլիարդ դոլար՝ միլիոնավոր երեխաների սովից փրկելու համար:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Ուկրաինայի պատերազմը, ինչպես այլ գործոններ հանգեցրել են պարենային ճգնաժամի կտրուկ սրմանը՝ արդի դարձնելով երեխաների զանգվածային մահվան սպառնալիքը։
Աշխարհի 15 երկրներում հինգ տարեկանից ցածր ութ միլիոն երեխա բախվում է թերսնման հետևանքով մահվան վտանգին։ Այս թիվն ամեն րոպե ավելանում է։
Տարեսկզբից ի վեր սննդի պակասով պայմանավորված ճգնաժամից առավել տուժած 15 երկրներում ծանր թերսնուցմամբ երեխաների թիվն ավելացել է 260 հազարով։ Խոսքն առաջին հերթին աֆրիկյան երկրների մասին է։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրավիճակը համարում է «պայթյունավտանգ»՝ զգուշացնելով, որ եթե այն շարունակի այս տեմպերով վատթարանալ, կվերածվի «իսկական աղետի»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան